Գիտահետազոտություն
Գիտահետազոտությունը և նորարարությունը կատարվում են լավ գործիքակազմ ունեցող լաբորատորիաներում:
Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը մասնակցել է Ղազախստանի Նուր-Սուլթայն քաղաքում կայացած Եվրասիական արտոնագրային կոնվենցիայի (ԵԱԱԿ) նկատմամբ արտադրական ՝նմուշների պաշտպանության մասին արձանագրության ընդունման դիվանագիտական կոնֆերանսին: ԵԱԱԿ մասնակից երկրները (Հայաստան, Ադրբեջան, Ղազախստան, Ղրղզստան, Ռուսաստան) ստորագրել են արտադրական նմուշների պաշտպանության մասին արձանագրությունը՝ մշակված Եվրասիական պատենտային կազմակերպության նախաձեռնությամբ՝ համատեղ ԵԱԱԿ անդամ երկրների ազգային պատենտային գրասենյակների հետ:
Արձանագրության ընդունման դիվանագիտական կոնֆերանսի շրջանակներում տեղի է ունեցել գյուտարարության ոլորտում Եվրասիական մրցանակի դափնեկիրների մրցանակաբաշխություն:
Մինչև 18 տարիքային խմբի անվանակարգում առաջին կարգի մրցանակի է արժանացել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը ներկայացնող երիտասարդ հեղինակների խումբը «Խողովակների ներքին մակերևույթն ուսումնասիրող սարքավորում» աշխատանքի համար:
Հեղինակային խմբի անդամներն են՝ Անդրանիկ Ոսկանյանը, Արթուր Հակոբյանը և Հրանտ Տերտերյանը: Տղաներն իրենց սարքավորումը մշակել են ՀԱՊՀ-ի Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաներում:
Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել սույն թվականի սեպտեմբերի 9-ին, Ղազախստանի հանրապետության Նուր-Սուլթան քաղաքում:
Աշխատանքը հաղթող է ճանաչվել անկախ փորձագիատական գնահատման արդյունքում, որն իրականացվել է Եվրասիական պատենտային կազմակերպության կողմից, մրցույթին մասնակցության հայտ ներկայացրած աշխատանքների մեջ: Սարքը նախատեսված է տարբեր տրամագծով խողովակային ճանապարհների ներքին մակերևույթի ուսումնասիրումն ու վնասվածքների հայտնաբերումն իրականացնելու համար:
Մրցույթի մասին մանրամասն ինֆորմացիան՝ https://www.eapo.org/ru/index.php?newspress=view&d=956