Skip to main content

Գիտահետազոտություն

Գիտահետազոտությունը և նորարարությունը  կատարվում են լավ գործիքակազմ ունեցող լաբորատորիաներում:

ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐ

Բագրևանդ 21

Ինժեներական քաղաքը, ՀԱՊՀ «Էլեկտրոնային սարքեր և չափիչ համակարգեր» բազային ամբիոնը, ՀԱՊՀ Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների (ANEL) հետ համատեղ հայտարարում է 2022թ․-ի «ԲԱԳՐԵՎԱՆԴ 21»  ծրագրի հայտերի ընդունումը։

Ծրագիրն իրականացվելու է Ինժեներական քաղաքի՝ ժամանակակից սարքերով հագեցած ինժեներական միջավայրում։

Ծրագրի մեկնարկը՝ սույն թվականի մարտի 9-ից։

Ծրագրի մասնակցությունը անվճար է։

Ծրագրի տևողությունը՝ 6 ամիս։

Նկարագիրը՝ Ծրագիրը նախատեսված է 1-ին և 2-րդ կուրսերի ուսանողների համար և նպատակ ունի ծանոթացնել ինժեներական աշխարհին։ Ծրագիրը ներառում է տեխնիկա-տեխնոլոգիական տեսական գիտելիքների և գործնական հմտությունների ուսուցում՝ սարքավորումների և ծրագրային միջավայրերի, չափիչ սարքերի և համակարգերի կիրառմամբ։ Ծրագրի ընթացքում կիրականացվեն կիրառական նշանակության նախագծեր, որոնք կներկայացվեն ինժեներական ընկերություններին։

Ծրագրում ներգրավված կլինեն Ինժեներական քաղաքում գործող ընկերությունների մասնագետները։

Ծրագրին մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել մինչև ս.թ. մարտի 2-ը լրացնելով հետևյալ հղմամբ հայտաձևը՝ https://forms.gle/UA1YPT1nxNFP1kZb7

Ծրագրի ավարտից հետո մասնակիցները կստանան վկայագրեր:

Շտապեք գրանցվել, տեղերը սահմանափակ են:

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել (010) 566375 հեռախոսահամարով կամ գրել anel@polytechnic.am էլեկտրոնային հասցեին: