Skip to main content

Գիտահետազոտություն

Գիտահետազոտությունը և նորարարությունը  կատարվում են լավ գործիքակազմ ունեցող լաբորատորիաներում:

ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐ

“BIG IDEA Challenge 2022” նորարարական գաղափարների մրցույթ

ՀԱՊՀ Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների կողմից Բրիտանական Խորհրդի "Ստեղծարար Միտք" ծրագրի շրջանակներում հայտարարվում է  “BIG IDEA Challenge 2022” նորարարական գաղափարների մրցույթի մասնակցության հայտերի ընդունում։

Գաղափարների մրցույթին մասնակցության հայտ կարող են ներկայացնել՝ ՀՀ քաղաքացիություն ունեցող 18-35 տարեկան անձինք կամ թիմերը (թիմերի անդամների քանակը չպետք է գերազանցի 4 անձը), ովքեր ունեն գաղափարներ հետևյալ կատեգորիաներում՝    

  • Սոցիալական 
  • Ստեղծարար
  • Թվային տեխնոլոգիաներ

Ձեր գաղափարը ներկայացնող 60 վայրկյան տևողությամբ տեսահոլովակի հղումը և լրացված հայտը (Ներբեռնել հայտի ձևաթերթը) պետք է ուղարկել anel@polytechnic.am էլեկտրոնային հասցեին։ Տեսահոլովակը և հայտը պետք է լինեն անգլերեն լեզվով։

Մրցույթի մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ սույն թվականի ապրիլի 15-ը:

Մրցույթին հայտարարագրված գաղափարների գնահատումը կիրականացվի հաշվի առնելով ներկայացված գաղափարի արդիականությունը, սոցիալական ազդեցությունը, որակը և ներկայացման ձևը:

Ընտրված 10 լավագույն գաղափարները հնարավորություն կստանան մասնակցելու Creative Spark BIG IDEA Challenge 2022-ի կողմից կազմակերպվող ազգային մրցույթի եզրափակիչ փուլին, որը տեղի կունենա սույն թվականի մայիս ամսին:

Ազգային մրցույթի եզրափակիչ փուլի արդյունքում ընտրված գաղափարները (յուրաքանչյուր կատեգորիայում 3-ական գաղափար) հնարավորություն կստանան մասնակցել Բրիտանական Խորհրդի "Ստեղծարար միտք" ծրագրի միջազգային փուլին։

Միջազգային մրցույթի եզրափակիչ փուլի մասնակիցները հայտնի կդառնան հունիսի 20-ին:

Մրցույթի մասին մանրամասն ինֆորմացիա կարող եք ստանալ այցելելով https://creativespark-bigidea.uk կայք։

Հարցերի դեպքում զանգահարել +374 94 467322 հեռախոսահամարով կամ ուղարկել նամակ anel@polytechnic.am էլեկտրոնային հասցեին։