Skip to main content

Գիտահետազոտություն

Գիտահետազոտությունը և նորարարությունը  կատարվում են լավ գործիքակազմ ունեցող լաբորատորիաներում:

ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐ

Աջակցող տեխնոլոգիաների նախագծման ինժեներական մրցույթ (ATDEC 2021)

Մեկնարկում է «Աջակցող տեխնոլոգիաների նախագծման ինժեներական մրցույթ (ATDEC 2021)»-ը, որը եզակի մարտահրավեր է ամբողջ հանրապետության երիտասարդ ինժեներական և հետազոտական թիմերի համար` մշակելու աջակցող տեխնոլոգիաներ, որոնք կբարելավեն ու կմեծացնեն աջակցության կարիք և հաշմանդամություն ունեցող մարդկանց հնարավորությունները հասարակության շրջանում։ 

Մրցույթը տեղի է ունենալու երկու փուլով, հետևյալ անվանակարգերում՝  

  • Աջակցող էլեկտրոնային սարքեր, 
  • Աջակցող ծրագրեր։ 
Մասնակից թիմերը պետք է առաջին փուլում ներկայացնեն իրենց լուծումները սարքավորումային նախատիպերի կամ ծրագրային լուծումների տեսքով, իսկ առաջին փուլը հաջողությամբ հաղթահարած թիմերը, երկրորդ փուլում հատուկ տեխնիկական և նյութական բազայով հագեցած միջավայրում, երեք օր անընդմեջ լուծեն և ժյուրիին ներկայացնեն իրենց լավարկված լուծումները՝ հաշվի առնելով ներկայացված լրացուցիչ պայմանները:   

Անվանակարգերից յուրաքանչյուրի համար նախատեսված է՝ առաջին տեղ (1,500,000 ՀՀ դրամ), երկրորդ տեղ (1,250,000 ՀՀ դրամ) և երրորդ տեղ (1,000,000 ՀՀ դրամ) մրցանակային ֆոնդ։ 

Մրցույթի ազգային հաղթողը կարժանանա լրացուցիչ 2,500,000 ՀՀ դրամ մրցանակի։ 

Մրցույթի մասին մանրամասն ինֆորմացիան՝ http://www.atdec.net  կայքում։

Մրցույթը կազմակերպվում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների (ANEL) կողմից  Tech2Life նախաձեռնության - ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի «Բարելավված ծառայություններ հավասար մասնակցության և ներառական զարգացման համար» համատեղ ծրագրի շրջանակներում, որը կոչված է աջակցելու ՀՀ կառավարությանը հաշմանդամության գնահատման և ծառայությունների մատուցման համակարգի բարեփոխմանն ուղղված իր ջանքերում՝ ապահովելու համար  հավասար հնարավորություն​ներ։