Skip to main content

Գիտահետազոտություն

Գիտահետազոտությունը և նորարարությունը  կատարվում են լավ գործիքակազմ ունեցող լաբորատորիաներում:

ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐ

Հայաստան – Ինժեներական շաբաթ 2021

Հոկտեմբերի 21-ից 23-ը Երևանում և Վանաձորում տեղի կունենա «Հայաստան - Ինժեներական շաբաթ 2021» համաժողով - ցուցահանդեսը:

«Հայաստան - Ինժեներական շաբաթ» միջոցառումների շարքը ճարտարագիտության ոլորտում հայաստանյան ամենամյա գլխավոր իրադարձությունն է:

Միջոցառումների շրջանակում ինժեներները ներկայացնում են իրենց վերջին նվաճումներն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ ավտոմոբիլային արդյունաբերությունը, կիսահաղորդչային սարքերի թեստավորումը, անլար հաղորդակցությունը, կենսաբժշկական ճարտարագիտությունը, սպառողական էլեկտրոնիկան, կրթական տեխնոլոգիաները և բարձր տեխնոլոգիական արտադրությունը:

Միջոցառման նախնական ծրագիրը՝

Հինգշաբթի, Հոկտեմբերի 21, վայրը՝ Կոնգրես հյուրանոց, Երևան

Հիմնական ելույթներ, Արդյունաբերական ուղղություններ

  • Ավտոմոբիլային արդյունաբերություն
  • Կիսահաղորդչային սարքերի թեստավորում
  • Կենսաբժշկական ճարտարագիտություն
  • ՌՀ (RF) և կապ
  • Ինժեներական կրթություն
  • Բարձր տեխնոլոգիական արտադրություն

Ուրբաթ, Հոկտեմբերի 22, վայրը՝  Ինժեներական քաղաք,  Բագրևանդ 21/1, Երևան

Կիրառությունների ուսումնասիրություն  

Ցուցահանդես

Կոկտեյլային երեկույթ

Շաբաթ, Հոկտեմբերի 23, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն, Վանաձոր        

Հիմնական ելույթներ
Արդյունաբերական պանելային քննարկումներ
Ռոք համերգ

Գրանցման և լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ www.engineeringcity.am

«Հայաստան - Ինժեներական շաբաթ 2021»-ն իրականացվում է Ինժեներական ասոցիացիայի և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից՝ ՀՀ կառավարության, PMI Science-ի, Ինժեներական քաղաքի (EC), Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի (ՎՏԿ), Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի (ԳՏԿ) հետ համագործակցությամբ։