Ինժեներական քաղաքը, «Էլեկտրոնային սարքեր և չափիչ համակարգեր» բազային ամբիոնը, Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների (ANEL) և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի հետ համատեղ հայտարարում է «ԲԱԳՐԵՎԱՆԴ 21» ծրագրի հայտերի ընդունումը։
Ծրագիրն իրականացվելու է Ինժեներական քաղաքի՝ ժամանակակից սարքերով հագեցած ինժեներական միջավայրում։
Ծրագրի մեկնարկը՝ սույն թվականի փետրվարի 5-ից։
Ծրագրի մասնակցությունը անվճար է։
Ծրագրի տևողությունը՝ 6 ամիս։
Նկարագիրը՝ Ծրագիրը նախատեսված է 1-ին և 2-րդ կուրսերի ուսանողների համար և նպատակ ունի ծանոթացնել ինժեներական աշխարհին։ Ծրագիրը ներառում է տեխնիկա-տեխնոլոգիական տեսական գիտելիքների և գործնական հմտությունների ուսուցում՝ սարքավորումների և ծրագրային միջավայրերի, չափիչ սարքերի և համակարգերի կիրառմամբ։ Ծրագրի ընթացքում կիրականացվեն կիրառական նշանակության նախագծեր, որոնք կներկայացվեն ինժեներական ընկերություններին։
Ծրագրում ներգրավված կլինեն Ինժեներական քաղաքում գործող ընկերությունների մասնագետները։
Ծրագրին մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել մինչև ս.թ. հունվարի 31-ը լրացնելով հետևյալ հղմամբ հայտաձևը՝ https://bit.ly/35XdTYK:
Ծրագրի ավարտից հետո մասնակիցները կստանան վկայագրեր:
Շտապե'ք գրանցվել, տեղերը սահմանափակ են:
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել (010) 566375 հեռախոսահամարով կամ գրել anel@polytechnic.am էլեկտրոնային հասցեին: