Skip to main content

Գիտահետազոտություն

Գիտահետազոտությունը և նորարարությունը  կատարվում են լավ գործիքակազմ ունեցող լաբորատորիաներում:

ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐ

«Ազդանշանների ուժեղացում և մշակում» դասընթացի մեկնարկ

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ)՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ), Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների (ՀԱՃԼ) հետ համատեղ և PMI Science-ի աջակցությամբ հայտարարում են «Ազդանշանների ուժեղացում և մշակում» անվճար դասընթացի հայտերի ընդունումը։

Դասընթացն իրականացվելու է PMI Science R&D կենտրոնի՝ ժամանակակից սարքերով հագեցած կրթական լաբորատորիայում։

Դասընթացների մեկնարկը՝ սույն թվականի դեկտեմբերի 7-ից։

Նպատակը՝ Ծանոթանալ ազդանշանների ուժեղացման և մշակման սխեմաների  աշխատանքի սկզբունքներին և գործնական կիրառություններին։

Նկարագիրը՝ Դասընթացի ընթացքում մասնակիցները կծանոթանան օպերացիոն ուժեղարարների և դրանցով կառուցվող սխեմաների աշխատանքին, կսովորեն մշակել և հաշվարկել ուժեղարարների, ֆիլտրերի սխեմաներ, կիրականացնեն դրանց բնութագրերի չափումներ, կուսումնասիրեն դրանց գործնական կիրառման օրինակներ։ Դասընթացի արդյունքում ձեռք բերված գիտելիքները կօգնեն մասնակիցներին նախագծել ազդանշանների ուժեղարարներ և ֆիլտրեր։

Դասընթացի տևողությունը՝ 3 շաբաթ (շաբաթական՝ 3 դաս, յուրաքանչյուրը՝ 2 ժամ, ընդհանուր՝ 18 ժամ)։

Դասընթացին մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել մինչև ս.թ.դեկտեմբերի 3-ը, լրացնելով հետևյալ հղմամբ հայտաձևը՝ https://bit.ly/2J7icbq

Դասընթացները տեղի կունենան հիբրիդային տարբերակով (առցանց և լսարանային)։ Տեղերը սահմանափակ են: Դասընթացի ավարտից հետո մասնակիցները կստանան վկայականներ։

Խնդրում ենք դիմելուց առաջ ծանոթանալ Անձնական տվյալների հավաքագրման վերաբերյալ սույն ծանուցմանը։

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել (010) 566375 հեռախոսահամարով կամ գրել anel@polytechnic.am էլեկտրոնային հասցեին: