Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համասարանի Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաները Բրիտանական խորհրդի «Ստեղծարար Միտք» Բարձրագույն կրթության ձեռներեցության ծրագրի շրջանակներում տրամադրում են Բրիտանական խորհրդի կողմից մշակված անգլերեն լեզվի անվճար առցանց դասընթացներ: Դասընթացները նախատեսված են ինչպես սկսնակների, այնպել էլ անգլերեն լեզվի որոշակի մակարդակ ունեցող անձանց համար:
Դասընթացի մասնակցության հայտադիմում կարող են ներկայացնել միայն համալսարանների ուսանողական, դասախոսական համակազմ կամ վարչական աշխատող հանդիսացող անձիք:
Ծրագրի շրջանակներում տրամադրվում է նաև ձեռներեցության թեմատիկ անգլերենի ուսուցում:
Ծրագրի շահառու հանդիսանալու համար խնդրում ենք լրացնել հետևյալ առցանց դիմում-հայտը՝
https://docs.google.com/forms/d/1gpwDG6UImDb50YAj7R7izjiuC-ANYSabxEb88uvl_jc/edit?usp=sharing
Գրանցման վերջնաժամկետը սույն թվականի փետրվարի 10-ը:
Դասընթացների մեկնարկը մարտի 15-ը:
Տեղերը սահմանափակ են:
Ծրագրին ընդգրկված լինելու մասին շահառուները կտեղեկացվեն նախապես՝ էլեկտրոնային նամակով:
«Ստեղծարար Միտքը» (Creative Spark) հնգամյա նախաձեռնություն է, որը նպատակ ունի նպաստել ստեղծարար ձեռնարկատիրական կրթության զարգացմանը՝ աջակցելով այս ոլորտում Միացյալ Թագավորության և ծրագրի մասնակից յոթ երկրների, ներառյալ Հայաստանի ուսումնական հաստատությունների միջև միջազգային համագործակցության ձևավորմանը: Ծրագիրն իրականացվում է Բրիտանական խորհրդի կողմից Կենտրոնական Ասիայում (Ղազախստան, Ուզբեկստան, Ղրղստան), Հարավային Կովկասում (Ադրբեջան, Հայաստան և Վրաստան) և Ուկրաինայում:
Մանրամասն ինֆորմացիան՝ https://www.britishcouncil.am/programmes/education/creative-spark կայքում:
Ծրահիրը իրականացվում է Բրիտանական խորհրդի աջակցությամբ: