Գիտահետազոտություն
Գիտահետազոտությունը և նորարարությունը կատարվում են լավ գործիքակազմ ունեցող լաբորատորիաներում:
Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը PMI Science -ի աջակցությամբ դեկտեմբերի 23-25-ը Ծաղկաձորի Մարիոթ հյուրանոցում կազմակերպել է «Հետազոտություն և տեխնոլոգիաներ» ֆորումը: Ֆորումի նպատակն է տրամադրել աշխատանքային հարթակ և՛ արտադրության ներկայացուցիչներին, և՛ գիտահետազոտողներին, ծանոթանալու, քննարկելու, ինչպես բիզնսում առկա լուծում պահանջող խնդիրները, այնպես էլ ՀՀ-ում կատարվող հետազոտությունները: Քննարկման արդյունքում հայտնաբերել խաչվող հետաքրքրությունները և ձևավորել ցանց երկու կողմերի միջև՝ հետագա համագործակցության ձևավորման համար:
Ֆորումին ներկա են մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ, որոնք փորձում են ֆորումի սահմաններում սահմանել լուծում պահանջող առկա խնդիրները: Համալսարաններն ու գիտահետազոտական ինստիտուտներն ներկայացնող հետազոտողները ներկայացնում են իրենց կողմից իրականացվող հետազոտությունները, ինչպես նաև հնարավոր հետազոտատական ոլորտները:
Իրար զուգահեռ ընթացող երեք աշխատանքային խմբերում՝ Ինժեներություն և մոդելավորում, Մեծ տվյալներ և մեքենայական ուսուցում, Բիոինժեներություն և նյութագիտություն, ընթացող ակտիվ քննարկումների արդյունքում ֆորումի մասնակիցները ձևավորում են ըստ հետաքրքրության ոլորտի աշխատանքային խմբեր հետագա համատեղ աշխատանքներ իրականացնելու համար:
«Հետազոտություն և տեխնոլոգիա» ֆորումի ընթացքում նաև կրթաթոշակների հավաստագրեր հանձնվեցին ՀԱՊՀ 2018-2019 ուս. տարվա «Արդյունաբերական և համակարգային ինժեներություն» պիլոտային մագիստրոսական ծրագրի շահառուներին:
Երկօրյա միջոցառումը նպատակ ունի ձևավորել արտադրություն-հետազոտություն երկխոսություն, որպես արդյունք երկարաժամկետ համագործակցություն:
Ֆորումին իրենց ակտիվ մասնակցությունն են ունենում նաև ՀԱՊՀ ներկայացուցիչները: