Skip to main content

Գիտահետազոտություն

Գիտահետազոտությունը և նորարարությունը  կատարվում են լավ գործիքակազմ ունեցող լաբորատորիաներում:

ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐ

«Արհեստանոց» ծրագիր

Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաները (ANEL) վերսկսում են «Արհեստանոց» ծրագիրը:

Ծրագրի նկարագրությունը՝

Փուլ I - «Ճարտարագիտական ներածություն» դասընթաց, տևողություն՝ 5 դաս, յուր. 1.5 ժամ, ընդհանուր՝ 7.5 ժամ

«Ճարտարագիտական ներածություն» դասընթացը հանդիսանում է ինժեներական ներածական դասընթաց: Հետաքրքիր, գործնական ձևաչափով իրականացվող դասընթացը նպատակ ունի ուսուցանել բազային ինժեներական գիտելիքներ և հմտություններ՝ անհրաժեշտ իրական նախագծերի զարգացման համար:

Փուլ II - «Նախագծերի իրականացում» պրակտիկ աշխատանք, տևողությունը՝ 1-3 ամիս

«Նախագծերի իրականացում» փուլում նախագծերի և՛ սաքավորումային, և՛ ծրագրային մասերն ամբողջությամբ մշակվում, նախագծվում և իրականացվում են ծրագրի մասնակիցների կողմից՝ համապատասխան մասնագետների խորհրդատվությամբ:

Ծրագրին կարող են դիմել բոլոր հետաքրքրված անձիք, ովքեր ցանկություն ունեն ներգրավվել հետաքրքիր և իրական նախագծերում, սովորել գործողության միջոցով: Ծրագրի բոլոր երկու փուլերը հաջողությամբ ավարտած մասնակիցները կստանան ավարտական վկայականներ:

Ծրագրին մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել «Գրանցում» հատվածում կամ մոտենալ ՀԱՊՀ (Պոլիտեխնիկ), Տերյան 105, Ինովացիոն կենտրոն, 4-րդ հարկ, 401 սենյակ ամեն օր ժամը 9:00-ից 18:00-ն ընկած ժամանակահատվածում:

Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել (010) 566375 հեռախոսահամարով: