Skip to main content

Գիտահետազոտություն

Գիտահետազոտությունը և նորարարությունը  կատարվում են լավ գործիքակազմ ունեցող լաբորատորիաներում:

ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐ

«Հետաքրքրաշարժ սխեմատեխնիկա» վարպետաց դաս «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սաների համար

Հունվարի 24-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 7-8-րդ դասարանի շնորհալի աշակերտներն իրենց ուսուցիչների ուղեկցությամբ այցելեցին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (NPUA) Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաներ (ANEL): Այցի նպատակն էր ծանոթանալ արդի մասնագիտություններին և սովորել աշխատել տարբեր սարքավորումներով: Երեխաները շրջայցի ընթացքում ծանոթացան լաբորատոր ստենդներին, ուսանողների կողմից ստեղծված նախագծերին և փորձեցին կիրառել դպրոցում ստացած տեսական գիտելիքները «Հետաքրքրաշարժ սխեմատեխնիկա» վարպետաց դասի շրջանակներում: Դասընթացի ընթացքում աշակերտները ծանոթացան մի քանի հիմնական էլեկտրական տարրերի, դրանց ֆունկցիաների և պայմանական նշանների հետ: Կրթական ինժեներների օգնությամբ երեխաները հավաքեցին պարզագույն էլեկտրական շղթաներ և փորձարկեցին դրանք:

Միջոցառումը մեծ հետաքրքրություն առաջացրեց երեխաների շրջանակում և ցանկություն առաջացրեց ավելի մոտիկից ծանոթանալ ճարտարագիտական առարկաների, հատկապես սեմատեխնիկայի:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հետ իրականացվող միջոցառումների տարիների ընթացքում դարձել են բարի ավանդույթ: 

Միջոցառումը կազմակերպվել է ANEL-ի կողմից իրականացվող «Մասնագիտական կողմնորոշում» ծրագրի շրջանակներում: