Skip to main content

Գիտահետազոտություն

Գիտահետազոտությունը և նորարարությունը  կատարվում են լավ գործիքակազմ ունեցող լաբորատորիաներում:

ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐ

Ձեռներեցության հիմունքներ (1-ին մակարդակ)

Հայտարարում ենք «Ձեռներեցության հիմունքներ (1-ին մակարդակ)» դասընթացի մեկնարկը:

Ամսաթիվ՝ 15 Հունվարի-23 Փետրվարի, 2018

Տևողություն՝ 6 շաբաթ (2 դաս շաբաթական, յուրաքանչյուրը 2 ժամ-ընդհանուր 24 ժամ)

Վայր՝ Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաներ (Տերյան 105, 10-րդ մասնաշենք)

Նախապայմաններ՝ Առկա չեն: Ընտրության գերակա չափորոշիչներն են՝ անհատական մոտիվացիան և  տվյալ ոլորտում փորձառությունը:

Վերջնաժամկետ՝ Հունվարի 10, 2018

Արժեքը՝ 25.000 ՀՀ դրամ

Նկարագիրը՝ Այս դասընթացի ընթացքում կքննարկվեն ձեռնարկատիրական գործունեության հիմնախնդիրները, ձեռներեցության հաջող գործունեության և աճի էկոհամակարգի հարցերը. մտածողություն, հնարավորություններ, ռիսկեր, անձնական հմտություններ, ռեսուրսների նույնականացման գործընթացներ և գաղափարների վերածումը ձեռնարկույթունների:

Այս դասընթացը կօգնի սովորել ձեռներեցության տարբեր տեսակները և դրանց գործելակերպը, ինչպես նաև ձեռք բերել գործնական գիտելիքներ, թե ինչպես կիրառել «Ստեղծարար մտածելակերպ» մեթոդը բիզնեսի զարգացման և կառավարման համար:

Դասընթացը կանցկացնի Մարի-Հրաչուհի Բողոսյանը:

Հակիրճ կենսագրություն՝

Մարի-Հրաչուհի Պօղոսեան ստացել է իր Ֆիզիկայի դոկտորի կոչումը Լոնդոնի համալսարանում և «Նորարարություն եւ ձեռներեցության կառավարում» մասնագիտությամբ MBA-ն, Ռենսսելեր պոլիտեխնիկական ինստիտուտում, Նյու-Յորք, ԱՄՆ: Նախքան Հայաստան մշտական տեղափոխվելը (2015 թ. Հունվար) դոկտոր Պողոսյանը դասավանդել է երեք համալսարաններում` ԱՄՆ, Մեծ Բրիտանիա և Իրաք: Ներկայումս նա  դասավանդում է Հայաստանի Ամերիկյան և Երևանի պետական համալսարաններում:  Դոկտոր Պօղոսեանն իր ակադեմիական պարտականությունների հետ միասին աշխատում է նաև ՀՀ կառավարության եւ տեղական ՀԿ-ների հետ՝ կազմակերպելով սեմինարներ տեղական նորաստեղծ եւ գործարար ձեռնարկատերերին ուսուցանելու նպատակով: Մինչև Հայաստան տեղափոխվելը, դոկտոր Պողոսյանը ունեցել է իր բիզնես խորհրդատվությունը, միաժամանակ 16 տարի աշխատել է ԱՄՆ-ի NASA- ի և ԱԱՊ-ի համար՝ ստեղծելով հնարավորություններ և տեխնոլոգիաներ, աջակցել է նոր տեխնոլոգիաների գնահատման և նորարարական գործընթացների զարգացմանը տիեզերական տեխնոլոգիաներում:

Ինչպե՞ս դիմել

Լրացրե՛ք դիմում-հայտը՝ հետևելով նշված հղմանը. Դիմում-հայտ:

Մասնակիցները կընտրվեն լրացված դիմում-հայտերի հիման վրա:

Հարցերի և մանրամասների համար գրել մեր էլ. փոստին՝ anel@polytechnic.am կամ զանգահարել՝ +37410 566375:

Դիմում-հայտերի լրացման վերջնաժամկետն է  հունվարի 10-ը՝ Ընտրված մասնակիցները կտեղեկացվեն մինչև հունվարի 12-ը: