Գիտահետազոտություն
Գիտահետազոտությունը և նորարարությունը կատարվում են լավ գործիքակազմ ունեցող լաբորատորիաներում:
Դեկտեմբերի 7-ին Հայաստանի ազգային Ճարտարագիտական լաբորատորիաներ էին այցելել Հրազդան քաղաքի տարբեր դպրոցների 8-11-րդ դասարանների լավագույն աշակերտներից կազմված ծրագրավորման խմբակի երեխաները՝ Գևորգ Քոսյանի ղեկավարությամբ:Աշակերտները շրջեցին լաբորատորիաներով և ստուգեցին իրենց գիտելիքները դպրոցական առարկաներից` մասնավորապես ֆիզիկա և ինֆորմատիկա առար-կաներից: Նրանք տեսան, թե ինչպես կարելի է հավաքել պարզագույն շղթաներ, ինչպես կարող են չափումներ կատարել և սովորեցին ինքնուրույն աշխատեցնել «Ռոնա» ռոբոտին: Ծանոթացան արհեստանոցին և ուսանողների կողմից պատրաստված նախագծերին: Որոշ երեխաներ այնքան էին հետաքրքրված արհեստանոցով, որ կիսվեցին իրենց գաղափարներով ու ցանկություն հայտնեցին մոտ ապագայում հաճախել արհեստանոց և զարմացնել բոլորին իրենց հետաքրքիր գաղափարներով:
Մեր ապագա ինժեներները և ծրագրավորողները հրաժեշտ տվեցին մեզ հետևյալ խոսքերով՝ «Մենք դեռ կվերադառնանք և կզարմացնենք ձեզ այնպես, ինչպես դուք զարմացրեցիք մեզ այսօր»:
Մենք սիրով կսպասենք մեր հաջորդ հանդիպմանը: