Skip to main content

Գիտահետազոտություն

Գիտահետազոտությունը և նորարարությունը  կատարվում են լավ գործիքակազմ ունեցող լաբորատորիաներում:

ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐ

Կլիմայական խնդիրների լուծմանն ուղղված հաքաթոն՝ Կլիմաթոն

«Կայուն Էներգիայի Զարգացման Հիմնադրամը» Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ կազմակերպում է կլիմայական խնդիրների լուծմանն ուղղված առաջին հաքաթոնը՝ Կլիմաթոնը, հոկտեմբերի 27-ին Երևանի քաղաքապետարանում:
 
Ինչպե՞ս բարելավել բնապահպանական կայունությունը եւ քաղաքացիների բարեկեցությունը տվյալների վերլուծության և IT լուծումների միջոցով: 
 
Միջոցառման նպատակն է նորարար և օպտիմալ լուծումներ/գործիքներ/ ծառայություններ/հավելվածներ մշակել՝ բարելավելու համար քաղաքի բնապահպանական և էներգետիկ քաղաքականության պլանավորումը և քաղաքի օդն ավելի մաքուր դարձնել: Օդի աղտոտվածության հարցում առաջնահերթություն ունեն երկու մարտահրավերներ՝ փոշով աղտոտվածության բարձր կոնցենտրացիան և օդի որակի տվյալների սահմանափակ առկայությունը:

Միջոցառմանը կարող են մասնակցել՝ 

1. ծրագրավորման և տվյալների վերլուծության մեջ հմուտ երիտասարդները, 
2. ինժեներները և նորարարները, 
3. բիզնես մտածողություն ունեցող կրեատիվ մարդիկ: 
 
Գրանցման վերջնաժամկետը հոկտեմբերի 25-ն է:
 
Ավելի մանրամասն ինֆորմայիա  և գրանցման համար այցելեք՝ https://www.climathon.climate-kic.org/