Skip to main content

Գիտահետազոտություն

Գիտահետազոտությունը և նորարարությունը  կատարվում են լավ գործիքակազմ ունեցող լաբորատորիաներում:

ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐ

LabVIEW Core 1 դասընթաց

Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաները (ANEL) հայտարարում են LabVIEW Core 1 դասընթացի մեկնարկը ս.թ. հոկտեմբերի 16-ից: 

Տևողություն՝ 9 դաս, յուր. 2 ժամ, ընդհանուր՝ 18 ժամ

Պահանջվող գիտելիքներ՝ չեն պահանջվում

Դասընթացի արժեք՝ 25000 ՀՀ դրամ

Դասընթացի նկարագրություն՝ LabVIEW-ն տարաբնույթ ճարտարագիտական խնդիրների (հաշվարկներ, նախագծում, թեստավորում, չափումներ, տվյալների հավաքագրում, ղեկավարում և այլն) լուծման համար նախատեսված ծրագրային միջավայր է:

 LabVIEW Core 1-ը տվյալ միջավայրի հետ աշխատելու առաջին մակարդակի դասընթացն է:  Դասընթացի գործնական ձևաչափը թույլ է տալիս ստացած գիտելիքները և հմտություններն արագ կիրառել իրական խնդիրների լուծման համար:

Դասընթացն իրականացվում է միջազգային ստանդարտներին համապատասխան ծրագրով, միջազգային որակավորում ունեցող մասնագետի կողմից և ապահովում է միջազգային CLAD սերտիֆիկացման նախապատրաստման առաջին մակարդակը:

Դասընթացի ավարտից հետո անցկացվում է անվճար թեստավորում, որի արդյունքից կախված՝ մասնակիցներին տրվում է մասնակցության կամ հաջողությամբ ավարտելու վկայագրեր:

Դասընթացին մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել ANEL կայքում հետևյալ հղումով` http://anel.am/potential-courses/labview-core-1 կամ մոտենալ ՀԱՊՀ (Պոլիտեխնիկ), Տերյան 105, Ինովացիոն կենտրոն, 4-րդ հարկ, 401 սենյակ մինչև ս.թ. հոկտեմբերի 13-ը:

Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել (010) 566375 հեռախոսահամարով: