Skip to main content

Գիտահետազոտություն

Գիտահետազոտությունը և նորարարությունը  կատարվում են լավ գործիքակազմ ունեցող լաբորատորիաներում:

ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐ

ՀԱՃԼ ամառային դպրոց 2017-ի եզրափակում

Օգոստոսի 04-ին ավարտվեց Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների (ANEL) կողմից կազմակերպված «Ինժեներություն և ինովացիա 2017» ամառային դպրոցը: Շուրջ մեկ ամիս տարբեր բուհերի սաներ և շրջանավարտներ համախմբվել էին մեկ հարկի տակ՝ նոր փորձ, գիտելիք, հմտություններ և կապեր ձեռք բերելու նպատակով: Դասապրոցեսը շատ հետաքրքիր և կլանող էր, որի արդյունքում մասնակիցները սկսեցին օրն ամբողջությամբ անցկացնել ANEL-ում՝ չխնայելով իրենց ամառային արձակուրդները: Ամառային դպրոցը հանդիսացավ խթան՝ թիմերի «գաղափարների գեներատորը» ակտիվացնելու, ինչի արդյունքում ծնվեցին նոր ապրանքներ / ծառայություններ ստեղծելու հեռանկարային գաղափարներ: Ընկալելով սեփական հնարավորությունների «անսահմանությունը» և կիրառելով սեմինարների ընթացքում ձեռք բերված գիտելիքներն ու նոր գործիքները՝ մասնակիցները սկսեցին շատ արագ կյանքի կոչել իրենց գաղափարները: Արդյունքում գաղափարները մշակվեցին ինչպե՛ս ինժեներական իրականացման, այնպե՛ս էլ առևտրայնացման տեսանկյունից: Ամառային դպրոցի ավարտը թիմերի համար դարձավ նոր ճանապարհի սկիզբ: Հաջողություն ենք մաղթում բոլոր մասնակիցներին: