Գիտահետազոտություն
Գիտահետազոտությունը և նորարարությունը կատարվում են լավ գործիքակազմ ունեցող լաբորատորիաներում:
Սույն թվականի ապրիլի 11-ին տեղի ունեցավ «Ֆունդամենտալ սահմանափակումներ, նանոէլեկտրոնիկայի զարգացման հեռանկարներ և նոր քվանտային-ինֆորմացիոն տեխնոլոգիաներ» թեմայով սեմինարը: Սեմինարը վարում էր Մոսկվայի էլեկտրոնիկայի և մաթեմատիկայի ինստիտուտի (Московский Институт Электроники и Математики при Национальном исследовательском университете «Высшая школа экономики») առաջատար դոկտոր Կ.Յու.Արուտյունովը:
Սեմինարի ընթացքում ներկայացվեցին տվյալ բնագավառի արդի հիմնախնդիրները, հիմնական զարգացման հեռանկարները՝ կապված բաղադրիչների ինտեգրացիայի աստիճանի մեծացման և չափսերի փոքրացման հետ: Ներկայացվեցին նանոէլեկտրոնային բաղկացուցիչների ստացման նոր մեթոդները, նրանց կիրառությամբ ստացված արդյունքները:
Քննարկված հռետորական հարցն էր. ինչպիսի՞ն են նանոէլեկտրոնիկայում չափերի փոքրացման ֆունդամենտալ սահմանաչափերը: Որպես եզրահանգում նշվեց այն փաստը, որ մոտակա տասնամյակներում մասսայական արտադրության արագ առաջընթացը կմոտենա մի քանի նմ սահմանին: