Գիտահետազոտություն
Գիտահետազոտությունը և նորարարությունը կատարվում են լավ գործիքակազմ ունեցող լաբորատորիաներում:
Հունիսի 9-11-ը Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաներում (ՀԱՃԼ) աշխատանքային այցով գտնվում էր Կազանի դաշնային համալսարանի, Ֆիզիկայի ինստիտուտի ռադիոֆիզիկայի ամբիոնի դոցենտ, ֆ.մ.գ.թ., «ԳԲՀ նախագծում և ռադիոչափումներ» լաբորատորիայի վարիչ՝ Ռ.Ռ.Լատիպովը: Այցի նպատակն էր ծանոթանալ Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների գործունեությանը: Այցի ընթացքում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում ՀԱՃԼ համակարգող թիմի հետ: Քննարկվեցին հետագա համագործակցության հնարավոր ուղիները: Կողմերն իրենց պատրաստակամությունը հայտնեցին հետագա համագործակցության զարգացման գործընթացի խթանման հարցում: