Skip to main content

Գիտահետազոտություն

Գիտահետազոտությունը և նորարարությունը  կատարվում են լավ գործիքակազմ ունեցող լաբորատորիաներում:

ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐ

«Ինովացիոն բիզնես գաղափարների մշակման և ձեռներեցության» դասընթաց

Ս.թ. փետրվարի 19-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում (ՀԱՊՀ) մեկնարկեց «Ինովացիոն բիզնես գաղափարների մշակման և ձեռներեցության» վեցշաբաթյա դասընթացը, որին մասնակցում էին ՀԱՊՀ-ի 100-ից ավելի ուսանողներ: 

Դասընթացի շրջանակներում ուսանողները ծանոթացան նորարարության գործընթացի փուլերին, բիզնես մոդելի հենքին, շուկա դուրս գալու ռազմավարությանը, ապրանքի վավերացման կարգին, գաղափարը ներդրողին ներկայացնելու հմտություններին, ֆինանսավորման աղբյուրների թեմաներին և այլն: Դասերի ընթացքում ուսանողները ձևավորեցին թիմեր, անհատական հանդիպումներ ունեցան մենթորների հետ՝ իրենց բիզնես գաղափարների վերջնական շնորհանդեսը լավագույնս իրականացնելու նպատակով: 

Ծրագրի վերջում ձևավորված 11 թիմերը իրենց բիզնես գաղափարները ներկայացրին ժյուրիին, որի կազմում էին Հայաստանում մաքուր տեխնոլոգիաների ծրագրի համակարգող Ֆրունզիկ Ոսկանյանը, դասավանդողներ Աղասի Մանուկյանը և Վահե Օդաբաշյանը: Ժյուրիի անդամները թիմերից ընտրեցին 4 լավագույններին՝ «Energy Glob», «Atom Studio», «Li-Net» և «Nitrogen»: 

Դասընթացի ավարտին մասնակիցներին տրվեցին մասնակցության և ավարտական հավաստագրեր: