Skip to main content

Գիտահետազոտություն

Գիտահետազոտությունը և նորարարությունը  կատարվում են լավ գործիքակազմ ունեցող լաբորատորիաներում:

ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐ

LabVIEW Core 2 դասընթացի մեկնարկ

Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաները (ANEL) հայտարարում են LabVIEW Core 2 դասընթացի մեկնարկը ս.թ. նոյեմբերի 23-ից: 

Տևողությունը՝  6 դաս, յուրաքանչյուրը՝ 2 ժամ, ընդհանուր՝ 12 ժամ

Պահանջվող գիտելիքներ՝ LabVIEW Core 1

Դասընթացի արժեք՝ 20000 ՀՀ դրամ

Դասընթացի նկարագրություն՝ 

LabVIEW Core 2 դասընթացը հանդիսանում է LabVIEW Core 1 դասընթացի զարգացումը և թույլ է տալիս ուսումնասիրել ավարտուն համալիր կիրառությունների մշակման սկզբունքները: Այն իր մեջ ներառում է LabVIEW միջավայրում գրագետ ծրագրավորման տեխնիկայի ուսումնասիրություն, առանձին աշխատող ծրագրերի ստեղծում, DataSocket տեխնոլոգիաների ուսումնասիրություն, տվյալների գրառման և կարդալու լայն հնարավորություններ, ցանցի միջոցով տվյալների փոխանցման միջոցներ և սխեմաների մշակման ֆունկցիաներ:

Դասընթացի ավարտից հետո անցկացվում է անվճար թեստավորում, որի արդյունքում թեստավորումն անցած մասնակիցներին տրվում է վկայական:

Դասընթացին մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել ANEL կայքում հետևյալ հղումով՝ http://www.anel.am/potential-courses/labview-core-2​ մինչև ս.թ. նոյեմբերի 20-ը:

Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել (010) 566375 հեռախոսահամարով: