Skip to main content

Գիտահետազոտություն

Գիտահետազոտությունը և նորարարությունը  կատարվում են լավ գործիքակազմ ունեցող լաբորատորիաներում:

ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐ

Հանրակրթական Դիջիթեք 2015-Բաց դաս

Ս.թ. փետրվարի 5-ին, Հանրակրթական Դիջիթեք 2015-ի շրջանակներում, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի սաների  համար Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ANEL լաբորատորիաներում  անցկացվեց  բաց դաս: Դասի նպատակն էր  մասնակիցներին ծանոթացնել Պոլիտեխնիկական համալսարանում առկա ժամանակակից լաբորատոր բազայի հնարավորություններին:

Բաց դասին մասնակցեցին մոտ 25 երեխա: Դասի ընթացքում նրանք ծանոթացան LabVIEW գրաֆիկական ծրագրավորման միջավայրի հետ և ինքնուրույն լուծեցին իրենց առաջին ծրագրավորման խնդիրը: Լաբորատորիաներով շրջայց կատարելու ժամանակ աշակերտները ծանոթացան ինժեներական նորարարական սարքավորումների հետ, համեմատեցին դրանք նախատիպերի հետ և սպառեցին իրենց հետաքրքրասիրությունը բազմաթիվ և բազմազան հարցերի միջոցով:
ANEL մասնագետները մեծ ոգևորությամբ կիսվեցին իրենց գիտելիքներով փոքրիկ ընկերների հետ: Այսպիսով, կայացավ ևս մեկ շատ ակտիվ և ինֆորմատիվ դաս պոլիտեխնիկական կրթության պրոպագանդման շրջանակներում: