Գիտահետազոտություն
Գիտահետազոտությունը և նորարարությունը կատարվում են լավ գործիքակազմ ունեցող լաբորատորիաներում:
2015թ.-ի հունվարի 27 - ին Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում ANEL - ի փորձառու մասնագետների կողմից անցկացվեց վարպետաց դաս՝ «Հետաքրքրաշարժ ինժեներություն» խորագրով: Դասի նպատակն էր աշակերտներին ծանոթացնել ինժեներական բազմաբնույթ աշխարհին և հետաքրքրություն սերմանել ճարտարագիտության հանդեպ:
Դասին մասնակցեցին ավելի քան 40 երեխա: Նրանք ստացան մի շարք հարցերի պատասխաններ, այդ թվում՝ ի՞նչ է ինժեներությունը, ինժեներության ի՞նչ տիպեր կան, որո՞նք են սխեմատեխնիկայի հիմնական տարրերը: Աշակերտներին հնարավորություն ընձեռնվեց հավաքել պարզագույն էլեկտրական շղթաներ և իրականացնել չափումներ թվային մուլտիմետրի օգնությամբ:
Դասն անցավ շատ ջերմ մթնոլորտում: Իր ելույթն ավարտելուց հետո ANEL-ի մասնագետը մեծ ոգևորությամբ պատասխանեց փոքրիկ հետաքրքրասերների հարցերին: Արդեն վաղուց հաստատված համագործակցությունը ևս մեկ անգամ տվեց իր դրական արդյունքը՝ նրանցից ոմանց ինժեներական ոլորտում տեսնելու ակնկալիքով: