Տևողությունը՝ 11 դաս, յուրաքանչյուրը՝ 2 ժամ (ընդհանուր՝ 22 ժամ)
Դասընթացի նկարագրություն:
Այս դասընթացը կենտրոնանում է NI PXI-ի վրա հիմնված ռադիոհաճախականային սարքավորման և ծրագրերի օգտագործման վրա: Այն ընդգրկում է NI-ի ռադիոհաճախականային սարքերի և ծրագրային ապահովման ամբողջ տիրույթը: Դուք կաշխատեք իրական անալոգային և թվային հաղորդիչընդունիչների հետ` կատարելով NI PXI ռադիոհաճախականային սարքավորման և ծրագրերի համար նախատեսված գործնական աշխատանքներ: