Սիրով հայտարարում ենք «Ինժեներություն և ինովացիա» ամառային դպրոցի մեկնարկը:
Ամսաթիվ՝ 03 հուլիսի – 04 օգոստոսի, 2017
Վայրը՝ Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաներ (Տերյան 105, 10-րդ մասնաշենք)
Ովքե՞ր կարող են դիմել՝ 3-րդ և բարձր կուրսի ուսանողներ՝ տեխնիկական հիմքով
Դիմումների վերջնաժամկետը՝ 15 հունիսի, 2017
Մասնակցությունն ամառային դպրոցին անվճար է: Ընտրության գերակա չափորոշիչներն են՝ անհատական մոտիվացիան և տվյալ ոլորտում փորձառությունը:
Նախնական տեղեկատվություն
«Ինժեներություն և ինովացիա» ամառային դպրոցը կձևավորի արտադրանքի կյանքի ցիկլի իրականացման ամբողջական պատկերացում՝ նորարարական գաղափարից մինչև պատրաստի արտադրանք: Տեխնոլոգիաներն այսօր ազդում են մեր կյանքի բոլոր ասպեկտների վրա և տարեցտարի տեխնոլոգիական աճի տեմպերն ավելի են արագանում: Այն ինչը հիացմունք էր առաջացնում և նորարարական էր թվում երեկ, այսօր այլևս արդիական չէ, իսկ վաղն ընդհանրապես օգտագործման ենթակա չէ: Մենք պետք է շարժվենք ժամանակին համընթաց: Սա շատ բարդ մարտահրավեր է հանդիսանում ինժեներների համար: Պետք է մշակել ավելի լավ մեթոդներ, ստեղծել ավելի շատ և ավելի լավ կապեր տարբեր ասպեկտների միջև՝ նորարարական գաղափարի գեներացման, իրականացման և շուկա մուտք գործելու համար:
Ի՞նչ է առաջարկում Ձեզ ամառային դպրոցը
«Ինժեներություն և ինովացիա» ամառային դպրոցն ունենալու է բազմազան և խաչաձև մասնագիտական բովանդակություն և մոտեցում, որը թույլ կտա մասնագետներին դիմակայել մերօրյա ինժեներության և նորարարության ոլորտների մարտահրավերներին: Մեկամսյա ամառային դպրոցը պարունակելու է ինչպես մի շարք ընդհանուր դասախոսություններ, այնպես էլ նեղ մասնագիտական սեմինարներ, ոլորտում հաջողության հասած ուսանողների փորձի փոխանակում, այցեր հարող մշակութային կենտրոններ, արտադրական շրջայցեր և ինժեներական նախագիծ-մրցույթ: Արտադրական շրջայցերը կընձեռնեն գիտության, ինժեներության, տեխնոլոգիայի և նորարարության ոլորտներում գործող կազմակերպություններում կարճ այցերի հնարավորություններ:
Ամառային դպրոցի նպատակն է տրամադրել նորարարական ինժեներության գիտելիքներ և հմտություններ:
ՀԱՃԼ մասնագետները և հրավիրված դասախոսները Ձեր հետ կկիսվեն իրենց լավագույն հմտություններով, փորձով և գիտելիքներով:
Լավագույն մասնակիցները աջակցություն կստանան գաղափարը՝ վերջնական արտադրանքի, իսկ թիմը՝ “Start-up” -ի վերածելու համար:
Ինչպե՞ս դիմել
Մասնակիցները կընտրվեն լրացված դիմում-հայտերի հիման վրա:
Հարցերի և մանրամասների համար գրել մեր էլ. փոստին՝ anel@polytechnic.am կամ զանգահարել՝ +37410 566375:
Դիմում-հայտերի լրացման վերջնաժամկետն է հունիսի 15-ը: Ընտրված մասնակիցները կտեղեկացվեն մինչև հունիսի 24-ը: