Skip to main content

Գիտահետազոտություն

Գիտահետազոտությունը և նորարարությունը  կատարվում են լավ գործիքակազմ ունեցող լաբորատորիաներում:

ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐ

Երկրորդ միջազգային երիտասարդական գիտական դպրոց «Նորարարությունների կառավարում»

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՆՈՐԱՐԱՐՆԵՐԻ ԵՎ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ

ՀՀ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

ՀՀ ԳԱԱ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

ԵՐԵՎԱՆՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆ

2016թ. սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը ք. Ծաղկաձորում կայանալու է «Նորարարությունների կառավարում» II միջազգային երիտասարդական գիտական դպրոց:

Դպրոցի նպատակն է ինտերակտիվ դասընթացների միջոցով մասնակիցներին ծանոթացնել գիտաինովացիոն նախագծերն առևտրայնացնելու արդյունավետ մեխանիզմներին, գաղափարից մինչև շուկա հասնելու գործընթացին և առանձնահատկություններին, ինչպես նաև տալ անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ մտավոր սեփականության օբյեկտների պահպանության և կառավարման բնագավառներում: Փուլային խմբային աշխատանքների արդյունքում մասնակիցները քայլ առ քայլ կծանոթանան արդյունավետ բիզնես առաջարկ գրելու տեխնիկային, առաջարկը գնահատելու գործիքներին, բիզնես նախագծի պլանավորման և կառավարման մեթոդաբանությանը:

Դպրոցի ծրագրով նախատեսված են սեմինարներ, դասախոսություններ, վարպետության դասեր (master class) ինովացիոն մենեջմենթի և նախագծերի կառավարման ոլորտի առաջատար մասնագետների և հրավիրված դասախոսների կողմից:

Դպրոցին կարող են մասնակցել 20-ից 35 տարեկան երիտասարդ գիտնականներ, ուսանողներ, ասպիրանտներ, գիտաշխատողներ, նորարարներ:

Դպրոցին մասնակցությունն անվճար է: Ծրագրի իրականացման ընթացքում կեցության և սննդի ծախսերը հոգում են կազմակերպիչները:

Դպրոցի մասնակիցների ընտրությունը կկատարվի մրցութային հիմունքներով: Մրցույթի հանձնաժողովի կազմում ընդգրկված են Դպրոցի ուսուցողական միջոցառումները վարող մասնագետները: Հանձնաժողովի կողմից հավանության արժանացած հայտատուները կստանան «Նորարարությունների կառավարում» II միջազգային երիտասարդական գիտական դպրոցի աշխատանքներին մասնակցելու հրավեր: Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2016թ. սեպտեմբերի 11-ը ներառյալ լրացնել մասնակցության հայտը հետևյալ հղումով:

Մասնակիցների քանակը սահմանափակ է: