Լսել ե՞ք «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի և նրա գործունեության մասին։
Եթե ցանկանում եք ավելի մանրամասն տեղեկանալ «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի և նրան անդամկցելու մասին, ապա գրանցվեք հետևյալ հղմամաբ՝ https://docs.google.com/forms/d/12wUReI6hOr0cS-_IsRjd--gHP3gMy4EMgpeZevZ5d4w/edit և մասնակցեք Տեղեկատվական հանդիպում-քննարկմանը, որը տեղի կուենա սույն թվականի փետրվարի 26-ին, ժամը 16:00-ին Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաներում (ANEL), 1-ին հարկ 10102 սենյակ։
«Դասավանդի՛ր, Հայաստան»-ը կրթական հիմնադրամ է (https://arm.teachforarmenia.org/), որի Առաջնորդության զարգացման երկամյա ծրագրով այսօր 120-ից ավելի վառ անհատականություններ գործունեություն են ծավալում Հայաստանի ու Արցախի 100-ից ավելի դպրոցներում և իրենց ներդրումն են ունենում 14,000-ից ավելի երեխաների գերազանց կրթության հնարավորությունն ապահովելու գործում։
Հավաքագրելով և վերապատրաստելով համալսարանների շրջանավարտներին ու երիտասարդ մասնագետներին՝ անկախ մասնագիտությունից` «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը գործուղում է նրանց այն դպրոցներ, որտեղ կա ուսուցչի կարիք։
Մեր մասնակիցներին տրվում է՝
- ֆինանսական օժանդակություն
- մենթորություն ծրագրի ողջ ընթացքում
- մանկավարժի որակավորում
- «Teach For All» (Կրթություն բոլորի համար)միջազգային մեծ ցանցին անդամակցելու հնարավորություն
Ծրագրին կարող են դիմել բոլորը՝ անկախ մասնագիտությունից։ Անհրաժեշտ է ունենալ բակալավրի դիպլոմ 2020 թվականի հուլիս ամսվա դրությամբ, եթե դեռ ուսանող եք: