Skip to main content

Գիտահետազոտություն

Գիտահետազոտությունը և նորարարությունը  կատարվում են լավ գործիքակազմ ունեցող լաբորատորիաներում:

ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐ

ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ԲԻԶՆԵՍ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ ERASMUS+ INNOCENS ՆԱԽԱԳԾԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

Սույն թվականի մայիս 25-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում տեղի ունեցավ Նորարարական բիզնես գաղափարների միջազգային մրցույթի տեղային եզրափակիչ փուլը:

Մրցույթը իրականացվում էր Եվրոպական Միության  Erasmus+ ծրագրի «Նորարարական կարողությունների և ձեռնարկատիրական հմտությունների ընդլայնումը ճարտարագիտական կրթության մեջ (InnoCENS)» նախագծի շրջանակներում:

Նախագծի նպատակն է նպաստել նորարարական և ձեռնարկատիրական բաղադրիչների զարգացմանը ԲՈՒՀ-ի ուսումնական ծրագրերում, ինչպես նաև ստեղծել բաց հարթակ համալսարանական նորարարական գաղափարների խթանման և առևտրայնացման համար:

Մրցույթի ընթացքում մասնակցության հայտ ներկայացրած 44 թիմերից ընտրված 11-ը ներկայացրեցին իրենց Նորարարական գաղափարները ժյուրի կազմին: Ժյուրիի կազմում էին ներդրող վենչուրային և ոլորտային ընկերությունների տնօրեններ և ներկայացուցիչներ:

Ներկայացված գաղափարները տարաբնույթ էին և նորարարական: Երիտասարդ նորարարները լավագույնս հանդես եկան՝ ներկայացնելով իրենց գաղափարները և արժանանալով ժյուրիի բարձր գնահատականին:

Մրցույթին հայտարարագրված բիզնես գաղափարների գնահատումը իրականացվել է հաշվի առնելով ներկայացված գաղափարի արդիականությունը, կոմերցիոն ներուժը, սոցիալական ազդեցությունը, բիզնես պլանի որակը և ներկայացման ձևը:

Մրցույթի հաղթող ճանաչվեց SFI  թիմը իր «InvistigatoRobat» գաղափարով՝ ստանալով 2500 Եվրո գումարային մրցանակ՝ մասնակցելու չորս երկների՝ Հայաստանի, Վրաստանի, Բելառուսի և Ղազախստանի շահառու հանդիսացող համալսարանների միջև տեղի ունեցող եզրափակիչ մրցույթին:

Մրցույթի եզրափակիչ փուլը տեղի կունենա սույն թվականի սեպտեմբերի 13-ինԻսպանիայի Վալենսիա քաղաքում: Եզրափակիչ փուլի հաղթողը հրավեր կստանա մասնակցելու InnoCENS նախագծի եզրափակիչ կոնֆերանսին, որը տեղի կունենա սույն թվականի հոկտեմբեր ամսին Ղազախստանի Նորսուլթան քաղաքում: