Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաները (ANEL) Ինժեներական քաղաքի հետ համատեղ հայտարարում է «Ինֆորմացիայի ստացման և չափման մեթոդներ, սարքեր և համակարգեր» հատուկ մասնագիտական դասընթացի մեկնարկը սույն թվականի մայիսի 6-ից:
Մասնագիտական դասընթացին մասնակցության համար կարող են գրանցվել բոլոր այն անձիք, ովքեր ցանկանում եմ խորացնել իրենց գիտելիքները էլեկտրոնիկայի, սխեմատեխնիկայի, չափիչ սարքերի և համակարգերի նախագծման ոլորտներում՝ ստանալով ավելի խորը տեսական և գործնական գիտելիքներ, և՛ սարքավորումային, և՛ ծրագրային ուղղություններով:
Դասընթացի տևողություն՝ 6 ամիս:
Դասընթացի իրականացման վայրը՝ Ինժեներական քաղաք:
Դասընթացն անվճար է:
Դասընթացն իր մեջ ներառում է հետևյալ թեմաները՝
- Ճշգրիտ չափումների կիրառությունը կիսահաղորդչային միկրոսխեմաների արտադրությունում,
- Ճշգրիտ չափումների կիրառությունը մեքենաշինության, տիեզերական և ռազմական սարքաշինության ոլորտներում,
- Ծանոթություն ճշգրիտ էլեկտրոնային սարքավորումների և համակարգերի, նրանց կառուցվածքային առանձնահատկությունների և հիմնական բնութագրերի հետ,
- Էլեկտրոնային տարրեր և սխեմատեխնիկայի հիմունքներ,
- Անալոգային և թվային սխեմաների նախագծում, վերլուծություն և հաշվարկ,
- Չափիչ համակարգերի չափագիտական վերլուծություն, տվյալների մշակում:
Դասընթացի ավարտին մասնակիցները հնարավորություն կունենան աշխատել իրական խնդիրների լուծման վրա:
Դասընթացը կվարեն ոլորտի լավագույն մասնագետները:
Դասընթացի ավարտից հետո մասնակիցները կստանան վկայագրեր:
Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել ANEL-ի կայքում: Գրանցման վերջնաժամկետը մինչև սույն թվականի ապրիլի 30-ը: Մեծաքանակ դիմում հայտերի դեպքում կկատարվի մասնակիցների ընտրություն:
Շտապեք գրանցվել, տեղերը սահմանափակ են:
Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել (010) 566375 հեռախոսահամարով: