Skip to main content

Գիտահետազոտություն

Գիտահետազոտությունը և նորարարությունը  կատարվում են լավ գործիքակազմ ունեցող լաբորատորիաներում:

ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐ

Նորարարություններին ուղղված համաֆինանսավորվող դրամաշնորհային աջակցություն գործարարության զարգացմանը

«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը, որը համաֆինանսավորվում է Եվրամիության, ինչպես նաև Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից և իրականացվում է ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի  շրջանակում, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի հետ համագործակցությամբ հայտարարում է դրամաշնորհային նոր մրցույթ: 

«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի հետ համատեղ հայտարարում է նորարարությանն ուղղված համաֆինանսավորվող դրամաշնորհների մրցույթ:

    Նորարարությանն ուղղված համաֆինանսավորվող դրամաշնորհների մրցույթի շրջանակում 2017, 2018/2019թ-ի ընթացքում կհատկացվի 18 դրամաշնորհ` 30.000 մինչև 50.000 եվրոյի չափով՝ նախատեսված առավելագույնը 12 ամիս տևողությամբ ծրագրերի համար:

    Ծրագիրը նպատակ է հետապնդում խթանել տեխնոլոգիաների յուրացման ընթացքն ու գիտական հետազոտությունների արդյունքների առևտրայնացումը, ինչպես նաև խրախուսել համագործակցություն գիտության և մասնավոր հատվածի, հատկապես հայաստանյան ՓՄՁ-ների միջև:

    Մրցույթը դրամաշնորհառուներին կաջակցի նաև իրականացնելով հետևյալ գործունեությունը. 

    • նախնական ֆինանսավորման հատկացում՝ համաֆինանսավորվող դրամաշնորհների մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված սկսնակ ընկերություններին,
    • մենթորություն, կապերի հաստատման հնարավորություններ, օգտագործողների պահանջների վրա հիմնված նորարարությունների առևտրայնացման ռազմավարությունների մասնագիտական վերլուծություններ և գործարարության զարգացում,
    • կապեր՝ պոտենցիալ ներդրողների հետ:  

    Մրցույթին կարող են մասնակցել հայաստանյան ընկերությունները, որոնք ունեն տեխնոլոգիական ուղղվածություն և համապատասխան փորձ, օրինակ` ճարտարագիտության, մաքուր տեխնոլոգիաների, կենսատեխնոլոգիաների ոլորտում, առնվազն մեկ տարի գրանցված են Հայաստանի Հանրապետությունում և ի վիճակի են ապահովել անհրաժեշտ համաֆինանսավորումը: 

    Հայտերի ներկայացման վերջնաժամկետը փետրվարի 5-ն է:  Հայտերի ներկայացման վերաբերյալ մանրամասն տեղեկությունների տրամադրման նպատակով շահագրգիռ բոլոր մասնակիցների համար կկազմակերպվի ծանուցողական հանդիպում:

    Դրամաշնորհային մրցույթին վերաբերող հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել info@eif.am էլ.փոստի միջոցով կամ զանգահարելով (+37410) 219797 հեռախոսահամարով: 

    ԶԼՄ-ների կողմից հարցերի դեպքում խնդրում ենք դիմել «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի հաղորդակցման պատասխանատու Նունե Քոչինյանին. էլ. փոստ. nune.kochinyan@giz.de, հեռ. 37410 26 99 86: 

    Հայտարարության մանրամասներ

    Դիմումի ձև