Skip to main content

Գիտահետազոտություն

Գիտահետազոտությունը և նորարարությունը  կատարվում են լավ գործիքակազմ ունեցող լաբորատորիաներում:

ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐ

STEP «Գաղափարից դեպի բիզնես» դրամաշնորհային մրցույթ 2016

EIF-ը բոլոր հետաքրքրված նորարարներին, սկսնակ ընկերությունների թիմերին, գիտնականներին հրավիրում է մասնակցելու STEP ծրագրի «Գաղափարից դեպի բիզնես» դրամաշնորհային մրցույթին

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (EIF) և ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը, ԱՄՆ Քաղաքացիական հետազոտությունների և զարգացման հիմնադրամը (CRDF Global)-ի և ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ) հետ համատեղ բոլոր հետաքրքրված նորարարներին, սկսնակ ընկերությունների թիմերին (startups), գիտնականներին և տեխնոլոգիական ոլորտի ձեռներեցներին հրավիրում են մասնակցելու STEP ծրագրի «Գաղափարից դեպի բիզնես» դրամաշնորհային մրցույթին:

Մրցույթի նպատակն է խթանել խոստումնալից նոր տեխնոլոգիաների և սկսնակ ընկերությունների բացահայտումն ու զարգացումը Հայաստանում՝ հետևյալ ոլորտներում.

  • ՏՀՏ, ճարտարագիտություն և բարձր տեխնոլոգիաներ
  • Մաքուր տեխնոլոգիաներ
  • Գյուղատնտեսություն

Մրցույթին ներկայացվող ծրագրերը պետք է ուղղված լինեն նոր, առևտրային տեսանկյունից կենսունակ տեխնոլոգիական արտադրանքի, գործընթացի կամ ծառայության ստեղծմանը և/կամ հետագա զարգացմանը:

Հաղթող թիմերը կստանան 2,800,000 ՀՀ դրամ մրցանակ: 

Մասնակցության հայտերը պետք է մինչև 2016թ. հոկտեմբերի 16-ը ներկայացնել ՁԻՀ (mari.barseghyan@eif.am հասցեով):