Skip to main content

Գիտահետազոտություն

Գիտահետազոտությունը և նորարարությունը  կատարվում են լավ գործիքակազմ ունեցող լաբորատորիաներում:

ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ՍՏԱՑՄԱՆ և ՉԱՓՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ, ՍԱՐՔԵՐ և ՀԱՄԱԿԱՐԳԵՐ ՀԱՏՈՒԿ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ

Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաները (ANEL) Ինժեներական քաղաքի հետ համատեղ հայտարարում է «Ինֆորմացիայի ստացման և չափման մեթոդներսարքեր և համակարգեր» հատուկ մասնագիտական դասընթացի մեկնարկը սույն թվականի մայիսի 6-ից:

Մասնագիտական դասընթացին մասնակցության համար կարող են գրանցվել բոլոր այն անձիք, ովքեր ցանկանում եմ խորացնել իրենց գիտելիքները էլեկտրոնիկայի, սխեմատեխնիկայի, չափիչ սարքերի և համակարգերի նախագծման ոլորտներում՝ ստանալով ավելի խորը տեսական և գործնական գիտելիքներ, և՛ սարքավորումային, և՛ ծրագրային ուղղություններով:

Դասընթացի տևողություն՝ 6 ամիս:

Դասընթացի իրականացման վայրը՝ Ինժեներական քաղաք:

Դասընթացն անվճար է:

Դասընթացն իր մեջ ներառում է հետևյալ թեմաները՝

  • Ճշգրիտ չափումների կիրառությունը կիսահաղորդչային միկրոսխեմաների արտադրությունում,
  • Ճշգրիտ չափումների կիրառությունը մեքենաշինության, տիեզերական և ռազմական սարքաշինության ոլորտներում,
  • Ծանոթություն ճշգրիտ էլեկտրոնային սարքավորումների և համակարգերի, նրանց կառուցվածքային առանձնահատկությունների և հիմնական բնութագրերի հետ,
  • Էլեկտրոնային տարրեր և սխեմատեխնիկայի հիմունքներ,
  • Անալոգային և թվային սխեմաների նախագծում, վերլուծություն և հաշվարկ,
  • Չափիչ համակարգերի չափագիտական վերլուծություն, տվյալների մշակում:

Դասընթացի ավարտին մասնակիցները հնարավորություն կունենան աշխատել իրական խնդիրների լուծման վրա:

Դասընթացը կվարեն ոլորտի լավագույն մասնագետները:

Դասընթացի ավարտից հետո մասնակիցները կստանան վկայագրեր:

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել ANEL-ի կայքում: Գրանցման վերջնաժամկետը մինչև սույն թվականի ապրիլի 30-ը: Մեծաքանակ դիմում հայտերի դեպքում կկատարվի մասնակիցների ընտրություն:

Շտապեք գրանցվել, տեղերը սահմանափակ են:

Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել (010) 566375 հեռախոսահամարով: