Skip to main content

Գիտահետազոտություն

Գիտահետազոտությունը և նորարարությունը  կատարվում են լավ գործիքակազմ ունեցող լաբորատորիաներում:

ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐ

ՄԱՔՈՒՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԲԻԶՆԵՍ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ

Մրցույթին կարող են մասնակցել բոլոր նրանք, ովքեր բնակվում են Հայաստանում և ունեն մաքուր տեխնոլոգիաներին վերաբերող բիզնես գաղափարներ, նախատիպեր և արտադրանք, որոնք պետք է վերաբերեն հետևյալ ոլորտներին՝

  • Էներգաարդյունավետություն
  • Վերականգնվող էներգիա
  • Թափոններից էներգիայի ստացում 
  • Ջրային ռեսուրսներ

Հավաքագրված բոլոր գաղափարները կգնահատվեն հատուկ հանձնաժողովի կողմից. ընտրված լավագույն 25 գաղափարների հեղինակները կշարունակեն մրցույթը մասնակցելով`

  • 3 օրյա ինտենսիվ բիզնես դասընթաց 
  • Թեմատիկ դասընթացների շարք (մարքեթինք, բիզնեսի կառավարում, վաճառք, ապրանք/տեխնոլոգիա գնահատում)
  • Մենթորների և մասնագետների հետ անհատական աշխատանք 
  • Բիզնես գաղափարները բիզնես մոդելների վերածում
  • Բիզնես մոդելների նախնական ներկայացում և հանձնաժողովի կողմից գնահատում

ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼ 

Հոկտեմբերի 9-10-ին մասնակիցները ժյուրիին կներկայացնեն իրենց բիզնես մոդելները:  Լավագույն 4 բիզնես մոդելները կստանան մինչև 10,000 ԱՄՆ դոլար մրցանակ, իսկ հաղթողը նաև կմասնակցի Սիլիկոնյան հովտում կայանալիք Cleantech Open – ի կողմից կազմակերպվող ամենամյա բիզնես ֆորումին: Այս տարի ծրագիրը  նաև խրախուսական 2,000 ԱՄՆ դոլար պարգևներ կտրամադրի կին մասնակիցներին:

Ինչպես դիմել մրցույթին

Մասնակցության հայտը կարող եք ներբեռնել հետևյալ հղումով՝ https://drive.google.com/file/d/0B4bq-MJUimYSTTB1RWdoaWEweTQ/view?invite...

Լրացված հայտը ուղարկեք հետևյալ էլ-հասցեին cleantech.armenia@unido.org: Այլ մանրամասների համար զանգահարեք՝ 099 10 20 83; 077 00 83 14:

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է մայիսի 10-ը


Մրցույթն իրականացվում  է Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ) կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ) կողմից իրականացվող Մաքուր տեխնոլոգիաներ ՓՄՁ-ների և սկսնակների համար գլոբալ ինովացիոն ծրագրի շրջանակներում: