ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության կողմից իրականացվող և Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Հայաստանում Մաքուր Տեխնոլոգիաների Գլոբալ Ինովացիոն ծրագիր ՓՄՁ-ների համար» ծրագիրը հրավիրում է Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանի ուսանողներին մասնակցելու փետրվարի 19-ից մարտի 31-ը իրականացվող 6 շաբաթյա ինովացիոն բիզնես գաղափարների մշակման և ձեռներեցության անվճար դասընթացներին: Դասընթացները կիրականացվեն Հայաստանում ոլորտի առաջատար մասնագետների կողմից:
Մասնակցելով դասընթացներին՝ դուք կծանոթանաք, թե ինչպես ձևավորել բիզնես գաղափարներ, զարգացնել տեխնոլոգիական նորարարություններ և մշակել կենսունակ բիզնես մոդելներ:
Դասընթացների ավարտին բոլոր մասնակիցներին կշնորհվեն վկայականներ, իսկ լավագույն մասնակիցները նաև հնարավորություն կստանան մասնակցելու Մաքուր Տեխնոլոգիաների Սկսնակ Բիզնեսների Ակսելերացիոն ծրագրին և մրցելու դրամաշնորհների համար:
Դասընթացները տեղի կունենան Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաներում (ANEL):
Դասընթացներին մասնակցելու համար պետք է լրացնել դիմում-հայտը (բեռնել) և ուղարկել լրացված հայտը հետևյալ էլ-հասցեին anel@seua.am:
Դասընթացներին դիմելու վերջնաժամկետն է ս.թ. փետրվարի 15-ը:
Մանրամասներին ծանոթանալու համար զանգահարեք
(010) 56-63-75, (094) 46-73-22: