Skip to main content

Գիտահետազոտություն

Գիտահետազոտությունը և նորարարությունը  կատարվում են լավ գործիքակազմ ունեցող լաբորատորիաներում:

ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐ

Startup Boost Weekend Vol4

“Startup Boost Weekend Vol4” -ը 54-ժամյա միջոցառում է՝ միտված ձեռնարկատիրական մտածելակերպի տարածման խթանմանն ուսանողների շրջանում: Միջոցառման երեք օրերի ընթացքում տարբեր համալսարանների ուսանողներ հնարավորություն կունենան աշխատել միասին, կազմավորել թիմեր, գեներացնել գաղափարներ և փորձել իրականացնել դրանք  Startup մշակույթին ինտեգրման միջոցով: Մասնակիցները հնարավորություն կունենան հանդիպել և աշխատել փորձառու մենթորների, ձեռներեցների և ներդրողների հետ: Լսելի դարձնել իրենց գաղափարները՝ ներկայացնելով այն փորձառու ժյուրիին: Լավագույները կարժանանան մրցանակների: 

Նախաձեռնության գործընկեր համալսարաններն են՝ Հայաստանի ամերիկյան համալսարանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, Հայ-Ռուսական համալսարանը, Երևանի պետական համալսարանը, Հայաստանում ֆրանսիական համալսարանը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը և  Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը:

Մասնակցության համար գրանցվեք www.sbw.am կայքում: