Skip to main content

Գիտահետազոտություն

Գիտահետազոտությունը և նորարարությունը  կատարվում են լավ գործիքակազմ ունեցող լաբորատորիաներում:

ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐ

Startup Boost Weekend Vol3

«Քաթըլիսթ» բարձր տեխնոլոգիաների և ձեռներեցության զարգացման հիմնադրամը, «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների ինովացիոն ինկուբատորի և Հայաստանի ամերիկյան համալսարանի Ձեռներեցության և նորարարական տեխնոլոգիաների կենտրոնի հետ համատեղ կազմակերպում է “Startup Boost Weekend III” միջոցառումը:

“Startup Boost Weekend Vol3” -ը 48-ժամյա միջոցառում է՝ միտված ձեռնարկատիրական մտածելակերպի տարածման խթանմանն ուսանողների շրջանում: Միջոցառման երկու օրերի ընթացքում տարբեր համալսարանների ուսանողներ հնարավորություն կունենան աշխատել միասին, կազմավորել թիմեր, գեներացնել գաղափարներ և փորձել իրականացնել դրանք  Startup մշակույթին ինտեգրման միջոցով: Մասնակիցները հնարավորություն կունենան հանդիպել և աշխատել փորձառու մենթորների, ձեռներեցների և ներդրողների հետ: Լսելի դարձնել իրենց գաղափարները՝ ներկայացնելով այն փորձառու ժյուրին: Լավագույները կարժանանան մրցանակների: 

Նախաձեռնության գործընկեր համալսարաններն են՝ Հայաստանի ամերիկյան համալսարանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, Հայ-Ռուսական համալսարանը, Երևանի պետական համալսարանը և Հայաստանում ֆրանսիական համալսարանը։

Մասնակցության համար գրանցվեք www.sbw.am կայքում: