Skip to main content

Գիտահետազոտություն

Գիտահետազոտությունը և նորարարությունը  կատարվում են լավ գործիքակազմ ունեցող լաբորատորիաներում:

ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐ

Մեխատրոնիկա

Տևողությունը՝ 12 դաս, յուրաքանչյուրը՝ 2 ժամ (ընդհանուր՝ 24 ժամ)
Դասընթացի նկարագրություն: 

Շարժական ռոբոտիքս փորձեր DaNI-ի հետ
Դասընթացը բացատրում է թե ինչպես ստեղծել կապ «Host» համակարգչի և ռոբոտի միջև, ինչպես աշխատել տարատեսակ տվիչների հետ արտաքին միջավայրից տեղեկատվություն հավաքագրելու համար, ինչպես իրականացնել ալգորիթմներ և ծրագրավորել, ղեկավարել շարժիչներ և տվիչներ:

Տեսողական համակարգեր
Լաբորատոր ստենդը նախատեսված է մեքենայական տեսողության համակարգերի հիմունքների ուսումնասիրության համար: Այն բաղկացած է NI-ի “խելացի տեսախցիկ”-ից, որը հնարավորություն է տալիս ուսանողներին ինտերակտիվ կերպով հավաքել տեսապատկերներ և իրականացնել դրանց մշակում:

Ռոբոտատեխնիկա
Դասընթացը ներառում է NI sbRIO սարքավորումային հարթակի միջոցով շարժիչների կառավարում, չորս ազատության աստիճանով ռոբոտ մանիպուլյատորի ղեկավարում, բոլոր ուղղություններով պտտվող անիվների ղեկավարում, հնարավորություն իրականացնելու չափումներ տարբեր տվիչներից: