Skip to main content

Գիտահետազոտություն

Գիտահետազոտությունը և նորարարությունը  կատարվում են լավ գործիքակազմ ունեցող լաբորատորիաներում:

ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐ

Չափումներ

Տևողությունը՝ 11 դաս, յուրաքանչյուրը՝ 2 ժամ (ընդհանուր՝ 22 ժամ)
Դասընթացի նկարագրություն: 

Չափումների հիմունքներ
Չափումների հիմունքներ համակարգը ներառում է լայն կիրառություն ունեցող12գործիք՝ թվային մուլտիմետրեր, ազդանշանների գեներատոր, իմպենդանս վերլուծիչ, կարգավորվող սնուցման աղբյուրներ, սպեկտրի վերլուծիչ, երկու և երեք բևեռային վոլտամպերային բնութագրերի վերլուծություն, կամայական տեսքի ազդանշանների գեներատոր, թվային մուտք/ելք, օսցիլոգրաֆ, ամպլիտուդահաճախականային և փուլահաճախականային բնութագրերի վերլուծիչ (ԱՀԲ/ՖՀԲ, Բոդեի վերլուծիչ): Նշված հնարավորություններով սարքի հարթակի վրա կարելի է հավաքել տարատեսակ շղթաներ և իրականացնել հետազոտություններ:

Տվիչներ
Ուսումնասիրվում են չափումների իրականացման և համաձայնեցման, ջերմաստիճանային, ճնշման, տեղափոխման, Էնկոդերի պտույտների, տատանումների, լույսի, Հոլի տվիչների աշխատանքային սկզբունքները: