Skip to main content

Գիտահետազոտություն

Գիտահետազոտությունը և նորարարությունը  կատարվում են լավ գործիքակազմ ունեցող լաբորատորիաներում:

ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐ

Eric Starkloff -ի այցը ANEL

Ս.թ. նոյեմբերի 21-ին, Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաները (ՀԱՃԼ, ANEL), հյուրընկալեց աշխարհի ինժեներական գիգանտ ընկերություններից մեկի՝ National Instruments ընկերության փոխտնօրեն Էրիկ Սթարկլոֆին:

Պրն. Սթարկլոֆ - ը հանդիպեց ՀՊՃՀ ուսանողների հետ: Հանդիպումն անցավ շատ ջերմ մթնոլորտում: Սթարկլոֆը ուսանողներին ներկայացրեց նորարության և մեծ թափով զարգացող նոր տեխնոլոգիաների ստեղծման անհրաժեշտության, ինժեներության զարգացման գործում ուսանողության կարևոր ու առաջնային դերի և նրանց ստեղծագործ մտքի կիրառման մասին: Իր ելույթից հետո պրն. Սթարկլոֆը պատասխանեց ուսանողներին հետաքրքրող հարցերին: Հարցերը բազմազան էին. սկսած ուսանողը ո՞ր տարիքից պետք է աշխատի, ի՞նչ է անհրաժեշտ հայ ուսանողին աշխատանքի ընդունվելու նմանատիպ հանրահայտ ինժեներական ընկերություններում հարցերից մինչև տվյալ ընկերությունում ինչպե՞ս են վարվում արտադրական թափոնների հետ և մտածո՞ւմ են, արդյոք, բնապահպանության մասին: Սթարկլոֆը մեծ ոգևորությամբ պատասխանեց բոլոր հարցերին, իսկ վերջում, հարցին, թե արդյոք նա տեսնո՞ւմ է Հայաստանը, որպես ինժեներական աշխարհի մեծ ներուժով երիկիր, նա պատասխանեց, որ այո, ու հավելեց, որ զարմացած է նման փոքր երկրում առկա նմանատիպ ինժեներական լաբորատորիաների առկայությամբ և հայ ուսանողների խելքով ու լավագույն ինժեներ դառնալու մեծ կորովով: