Skip to main content

Գիտահետազոտություն

Գիտահետազոտությունը և նորարարությունը  կատարվում են լավ գործիքակազմ ունեցող լաբորատորիաներում:

ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐ

НИЯУ МИФИ-ի մասնաճյուղի Օզերսկի տեխնոլոգիական ինստիտուտի աշխատակիցների վերապատրաստումը ՀԱՊՀ-ում ՀԱՃԼ բազայի հիման վրա

Ս.թ. մայիսի 31-ից հունիսի 9-ը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաներում վերապատրաստում անցան МИФИ գիտական հետազոտական միջուկային համալսարանի մասնաճյուղի Օզերսկի տեխնոլոգիական ինստիտուտի աշխատակիցներ՝ մ.գ.թ., «Կադրերի որակավորման բարձրացման և վերապատրաստման» ֆակուլտետի դեկան, «Էլեկտրոնիկայի և ավտոմատացման» ամբիոնի վարիչի ժ.պ. Իզարովա Ելենա Գենադևնան և «Կիրառական մաթեմատիկա» ամբիոնի դոցենտ, «Կադրերի որակավորման բարձրացման և վերապատրաստման» ֆակուլտետի ուսումնամեթոդական աշխատանքների մասնագետ Շեմետովա Անաստասիա Դմիտրևնան: Վերապատրաստման թեման էր «ՀԱՊՀ-ի ճարտարագիտական կադրերի որակավորման բարձրացման առաջադեմ տեխնոլոգիաների ուսումնասիրությունը»: Մասնակիցները Հայաստանում էին «2015-2016 թթ-ին ճարտարագիտական-տեխնիկական կադրերի որակավորման բարձրացման» Գերատեսչական նպատակային ծրագրերի շրջանակներում:

Երկշաբաթյա վերապատրաստման ընթացքում МИФИ համալսարանի աշխատակիցներն ուսումնասիրեցին ՀԱՃԼ-ի կառուցվածքը, ծանոթացան համալսարանում ճարտարագիտական կադրերի որակավորման բարձրացման նպատակներով ՀԱՃԼ-ում օգտագործվող և իրականացվող տեխնոլոգիաների, մեթոդների և դասընթացների հետ: Վերապատրաստումն անցավ ջերմ և ընկերական մթնոլորտում՝ հետագա համագործակցության հեռանկարներով: