ԵՐԻՏԱՍԱՐԴ ՆՈՐԱՐԱՐՆԵՐԻ ԵՎ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ
ՍԿՈԼԿՈՎՈՅԻ ԲԱՑ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ
ՀՀ ԳԱԱ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
ԵՐԵՎԱՆՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆ
2015թ. սեպտեմբերի 27-30-ը Ծաղկաձորում կկայանա «Նորարարությունների կառավարում» I միջազգային երիտասարդական գիտական դպրոցը:
Դպրոցի իրականացման գաղափարը կոչված է նպաստելու ԱՊՀ երկրների տաղանդավոր երիտասարդ գիտնականների և հետազոտողների համար ինովացիոն գիտական կրթական միավորված հարթակի ստեղծմանը, նրանց ստեղծագործական զարգացմանը, մասնագիտական աճին, ինովացիոն ակտիվության բարձրացմանը, գիտական գործունեության արդյունքների հիման վրա բիզնես գաղափարների մշակման հմտությունների ձևավորմանը, ինչպես նաև ինովացիոն նախագծմանը և տեխնոլոգիաների փոխանցմանը:
Դպրոցի ծրագրով նախատեսված են սեմինարներ, դասախոսություններ, մաստեր-դասընթացներ (master class) ինովացիոն մենեջմենթի և նախագծերի կառավարման ոլորտի առաջատարմասնագետների և դասախոսների կողմից: Դպրոցին կարող են մասնակցել 20-ից 35 տարեկան երիտասարդ գիտնականներ, ուսանողներ, ասպիրանտներ, գիտաշխատողներ:
Դպրոցին մասնակցությունն անվճար է: Ծրագրի իրականացման ընթացքում հյուրանոցում կացության և սննդի ծախսերը հոգում են կազմակերպիչները:
Դպրոցի մասնակիցների ընտրությունը կկատարվի մրցութային հիմունքներով: Մրցույթի հանձնաժողովի կազմում ընդգրկված են Դպրոցի ուսուցողական միջոցառումների վարումնիրականացնող մասնագետները: Հանձնաժողովի կողմից հավանության արժանացած հայտատուները կստանան «Նորարարությունների կառավարում» I միջազգային երիտասարդական գիտականդպրոցի աշխատանքներին մասնակցելու հրավեր: Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2015թ. սեպտեմբերի 5-ը ներառյալ լրացնել մասնակցության հայտը հետևյալ հղումով https://goo.gl/Z1TMBC :
Մասնակիցների քանակը սահմանափակ է: