Skip to main content

Գիտահետազոտություն

Գիտահետազոտությունը և նորարարությունը  կատարվում են լավ գործիքակազմ ունեցող լաբորատորիաներում:

ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐ

«Էլեկտրատեխնիկա» դասընթացի մեկնարկ

Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաները (ANEL) հայտարարում են «Էլեկտրատեխնիկա» դասընթացի մեկնարկը ս.թ. դեկտեմբերի 1-ից: 

Տևողությունը՝ 10 դաս, յուրաքանչյուրը՝ 2 ժամ, ընդհանուր՝ 20 ժամ

Պահանջվող գիտելիքներ՝ չեն պահանջվում

Դասընթացի արժեք՝ 15000 ՀՀ դրամ

Դասընթացի նկարագրություն՝ 

Էլեկտրատեխնիկայի գործնական հիմունքներ

Կատարվում են հաստատուն և փոփոխական հոսանքի շղթաների փորձնական աշխատանքներ: Ուսումնասիրվում են Օհմի և Կիրխհոֆի օրենքները, էլեկտրական շղթաների հաստատված ռեժիմների վերլուծումը, բարդ շղթաների հաշվման մեթոդները:

Դասընթացի ավարտից հետո անցկացվում է անվճար թեստավորում, որի արդյունքում թեստավորումն անցած մասնակիցներին տրվում է վկայական:

Դասընթացին մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել ANEL կայքում հետևյալ հղումով՝ http://anel.am/hy/potential-courses/electronics-engineering​ մինչև ս.թ. նոյեմբերի 30-ը:

Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել (010) 566375 հեռախոսահամարով: