Skip to main content

Գիտահետազոտություն

Գիտահետազոտությունը և նորարարությունը  կատարվում են լավ գործիքակազմ ունեցող լաբորատորիաներում:

ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐ

Տեխնոլոգիական շաբաթ 2018

Համարո՞ւմ ես, որ հանդիսանում ես տեխնոլոգիական բացառիկ գաղափարների կրող։ Ունե՞ս թիմ, Startup նախագիծ և ցանկանո՞ւմ ես այն դարձնել իրականություն։ Կամ պարզապես ցանկանո՞ւմ ես սովորել ոլորտի փորձառու մասնագետներից և լսել խորհուրդներ, տեղյակ լինել ոլորտում տեղի ունեցող իրադարձություններից և գործող առաջատար կազմակերպություներից:

Ուրեմն ՀԱՊՀ Ուսանողական խորհրդի և Հայասանի Ազգային ճարտարագիտական լաբորատորիաների «Տեխնոշաբաթ» միջոցառումը հենց  քեզ համար է։

ՀԱՊՀ 85 ամյակին նվիրված ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 15-19-ը Պոլիտեխնիկում նախատեսվում է իրականացնել միջոցառումների մի ամբողջ շարք, որտեղ ձեզանից յուրաքանչյուրը կգտնի այն, որն ավելի կհետաքրքրի իրեն (Միջոցառումների ժամանակացույց):

«Տեխնոշաբաթ»-ի ընթացում դու հնարավորություն կունենաս «Բաց դռների օր» միջոցառման շրջանակներում այցելել և ծանոթանալ համալսարանում առկա ենթակառուցվածքներին, մասնակցել ինժեներական նախագծերի ցուցահանդեսին, դառնալ Նորարարական գաղափարների մրցույթի մասնակից և առաջարկել քո ինովացիոն գաղափարը:

Այս ամենը կուղեկցվի վարպետաց դասերով, սեմինարներով, հետաքրքիր հանդիպում քննարկումներով: Ձեռներեցության օրվա շրջանակներում դու հնարավորություն կունենաս հանդիպել ոլորտի առաջատար ընկերությունների ներկայացուցիչների, ընկերությունների հիմնադիր տնօրենների և այլոց հետ, տալ և ստանալ քեզ հետաքրքրող հարցերի պատասխանը:

«Տեխնոշաբաթ»-ին մասնակցելու համար ծանոթացիր միջոցառումների անցկացման ժամանակացույցին (Միջոցառումների ժամանակացույց), գրանցվիր «Բաց դռների օր» միջոցառմանը հետևյալ հղումով՝

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfnt_POXS1J8UmUk2cn5N3Q0rPxYx7g8rpD59rIpIDbokodpQ/viewform?usp=sf_link

Հանդիպիր տեխնոլոգիական ոլորտի ձեռնարկությունների ներկայացուցիչներին գրանցվելով և մասնակցելով ձեռներեցության օրվա միջոցառումներին հետևյալ հղումով՝

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSd_-KR0qK_WY4o0SIPJTxQ7DEyiXXh0L_3wFyxIPrUX1Ma__g/viewform?usp=sf_link

Ձևավորի՛ր քո թիմը՝ կազմված 2-5 անդամից և ներկայացրու դիմում-հայտ մասնակցելու համար Նորարարական գաղափարների մրցույթին՝

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdQ6lClMjpuV4f8fpzqVpv00LYf_kAvYHzyVermJJQB6MNo1Q/viewform?usp=sf_link

Ստացիր հնարավորություն աշխատելու քո թիմի հետ, ստանալու մասնագետների խորհրդատվությունը, զարգացնելու քո ինովացիոն գաղափարը և ներկայացնելու այն փորձառու ժյուրիին:

Դարձիր լավագույն թիմերից մեկը և արժանացիր մրցանակի և որ ամենակարևորն է լսելի դարձրու  քո գաղափարը հանրությանը և պոտենցիալ ներդրողին:

Նորարարական գաղափարների մրցույթի հայտերի ընդունման վերջնաժամկետը հոկտեմբերի 15-ն է: Շտապիր գրանցվել և տեղեկացրու ընկերոջդ:

 Շտապիր դառնալ ամենատեխնոլոգիական ԲՈՒՀ-ի ամենատեխնոլոգիական շաբաթի մասնակից: