Skip to main content

Գիտահետազոտություն

Գիտահետազոտությունը և նորարարությունը  կատարվում են լավ գործիքակազմ ունեցող լաբորատորիաներում:

ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐ

LabVIEW Core 2 դասընթաց

Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաները (ANEL)հայտարարում են LabVIEW Core 2 դասընթացի մեկնարկը ս.թ. փետրվարի 8-ից: 

Տևողություն՝ 6 դաս, յուր. 2 ժամ, ընդհանուր՝ 12 ժամ

Պահանջվող գիտելիքներ՝ LabVIEW Core 1

Դասընթացի արժեք՝ 20000 ՀՀ դրամ

Դասընթացի նկարագրություն՝ LabVIEW-ն տարաբնույթ ճարտարագիտական խնդիրների (հաշվարկներ, նախագծում, թեստավորում, չափումներ, տվյալների հավաքագրում, ղեկավարում և այլն) լուծման համար նախատեսված ծրագրային միջավայր է:

LabVIEW Core 2-ը հանդիսանում է տվյալ միջավայրի հետ աշխատելու երկրորդ մակարդակի դասընթաց: Այն իր մեջ ներառում է LabVIEW միջավայրում գրագետ ծրագրավորման տեխնիկայի ուսումնասիրություն, առանձին աշխատող ծրագրերի ստեղծում, DataSocket տեխնոլոգիաների ուսումնասիրություն, տվյալների գրառման և կարդալու լայն հնարավորություններ, ցանցի միջոցով տվյալների փոխանցման միջոցներ և սխեմաների մշակման ֆունկցիաներ:  Դասընթացի գործնական ձևաչափը թույլ է տալիս ստացած գիտելիքները և հմտություններն արագ կիրառել իրական խնդիրների լուծման համար:

Դասընթացն իրականացվում է միջազգային ստանդարտներին համապատասխան ծրագրով, միջազգային որակավորում ունեցող մասնագետի կողմից և ապահովում է միջազգային CLAD սերտիֆիկացման նախապատրաստման երկրորդ մակարդակը:

Դասընթացի ավարտից հետո անցկացվում է անվճար թեստավորում, որի արդյունքից կախված՝ մասնակիցներին տրվում է մասնակցության կամ հաջողությամբ ավարտելու վկայագրեր:

Դասընթացին մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել ANEL կայքում հետևյալ հղումով` www.anel.am/hy/potential-courses/labview-core-2 կամ մոտենալ ՀԱՊՀ (Պոլիտեխնիկ), Տերյան 105, Ինովացիոն կենտրոն, 4-րդ հարկ, 401 սենյակ մինչև ս.թ.-ի փետրվարի 1-ը:

Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել (010) 566375 հեռախոսահամարով: