Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը (ՀԱՊՀ)` Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ), Ինժեներական քաղաքի, Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների (ՀԱՃԼ) հետ համատեղ և PMI Science-ի աջակցությամբ հայտարարում են «Արդյունաբերական և համակարգային ինժեներություն» մագիստրոսական կրթական ծրագրի ընդունելություն 2020-2021թթ․ ուսումնական տարվա համար:
Շուկայի պահանջներին համահունչ և միջազգային չափորոշիչներին համապատասխան մշակված այս ծրագիրը նպատակ ունի պատրաստել լայնապրոֆիլ ինժեներներ, ովքեր կտիրապետեն տարաբնույթ համակարգերի մշակման բաղադրիչներին և ամբողջական համակարգերի ձևավորման գործառույթներին։ Ինժեներներ, ովքեր ընդունակ կլինեն հասկանալ ու փոխկապակցել համակարգի ձևավորման մաս կազմող բոլոր բաղադրիչները և իրականացնել համակարգային համալիրների կառավարում, ինչպես նաև ինտեգրել բոլոր ենթաբաղադրիչներն իրար փոխլրացնող և արդյունավետ համակարգերում։
Կրթական ծրագիրը մշակված է ԱՄՆ-ի Ռաթգերսի համալսարանի և գործընկեր ընկերությունների հետ համատեղ:
Դասավանդումն իրականացվելու է կրթական ոլորտի, ընկերություններում աշխատող և արտերկրից հրավիրված լավագույն մասնագետների կողմից, որոնք կփոխանցեն ոչ միայն իրենց տեսական գիտելիքներն, այլ նաև գործնական փորձը: Դասընթացների մի մասն իրականացվելու է գործընկեր կազմակերպություններում:
Մագիստրոսական կրթական ծրագիրը բաց է բոլոր ինժեներա-տեխնիկական, բնագիտական, ինժեներա-տնտեսագիտական, տնտեսագիտական ոլորտում առնվազն բակալավրի որակավորում ունեցողների համար:
2020-2021թթ․ ուսումնական տարում «Արդյունաբերական և համակարգային ինժեներություն» մագիստրոսական կրթական ծրագրի լավագույն 10 ուսանողները
կստանան ֆինանսավորում՝ PMI Science-ի աջակցությամբ:
Հաղթողների ընտրությունը կկատարվի գործընկեր ընկերությունների ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովի կողմից՝ ներկայացված դիմում-հայտի, ՄՈԳ-ը հաստատող տեղեկանքի, հիմնարար գիտելիքների ստուգման թեստի և հարցազրույցի արդյունքների ընդհանուր ամփոփման հիման վրա: Ընտրված 10 թեկնածուները կստանան միանվագ ֆինանսավորում՝ 570,000 հազար ՀՀ դրամի չափով (ներառյալ՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված բոլոր հարկերը, տուրքերը և պարտադիր վճարները):
Նախնական գրանցումը ANEL-ի կայքում՝ տվյալ հայտարարության "Գրանցում" բաժնում։ Դիմելու կարգին, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին և այլ մանրամասներին ծանոթանալու համար այցելեք` polytech.am.
Հարցերի համար զանգահարել 077 313243 հեռախոսահամարով կամ գրել anel@polytechnic.am էլեկտրոնային հասցեին։