Skip to main content

Գիտահետազոտություն

Գիտահետազոտությունը և նորարարությունը  կատարվում են լավ գործիքակազմ ունեցող լաբորատորիաներում:

ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐ

"Արդյունաբերական և համակարգային ինժեներություն" մագիստրոսական ծրագիր

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը (ՀԱՊՀ), Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ), Ինժեներական քաղաքի, Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների (ՀԱՃԼ) հետ համատեղ և PMI Science-ի օժանդակությամբ հայտարարում է «Արդյունաբերական և համակարգային ինժեներություն» մագիստրոսական կրթական ծրագրի ընդունելություն 2019-2020 ուս. տարվա համար:

«Արդյունաբերական և համակարգային ինժեներություն» ծրագրի նպատակն է՝ պատրաստել լայնապրոֆիլ ինժեներներ, ովքեր կտիրապետեն տարաբնույթ համակարգերի մշակման բաղադրիչներին և ամբողջական համակարգերի ձևավորման գործառույթներին, ինժեներներ, ովքեր ընդունակ կլինեն հասկանալ, փոխկապակցել համակարգի ձևավորման մաս կազմող բոլոր բաղադրիչները և  իրականացնել համակարգային համալիրների կառավարում, ինչպես նաև ինտեգրել բոլոր ենթաբաղադրիչներն իրար փոխլրացնող և արդյունավետ համակարգերում։

Ծրագրի տևողություն՝ 2 տարի

Փաստաթղթերի ընդունելություն՝ Օգոստոսի 19-ից օգոստոսի 26-ը ներառյալ 

Մագիստրոսական կրթական ծրագիրը բաց է ինժեներա-տեխնիկական, բնագիտական, ինժեներա-տնտեսագիտական, տնտեսագիտական ոլորտում առնվազն բակալավրի  որակավորում ունեցող ուսանողների համար

Մագիստրատուրայի ընդունելության մրցույթը կիրականացվի ըստ կրթական ծրագրերի՝  հետևյալ չափանիշների առաջնահերթությամբ.

  1. նախորդ ուսումնառության արդյունքում ցուցաբերած ընդհանուր առաջադիմության միջին որակական գնահատական (ՄՈԳ),
  2. մասնագիտական առարկաներից ցուցաբերած առաջադիմության միջին որակական գնահատական,
  3. տպագրված գիտական աշխատանքների թիվը:

Մանրամասն ինֆորմացիան www.polytech.am կայքում:

«Արդյունաբերական և համակարգային ինժեներություն» մագիստրոսական կրթական ծրագրի 2019-2020 ուս. տարվա ընդունելության համար գոծընկեր ընկերությունների կողմից կտրամադրվեն թվով 10 կրթաթոշակներ:

Կրթաթոշակի թեկնածուների ընտրությունը կկատարվի գործընկեր ընկերությունների ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովի կողմից՝ ներկայացված դիմում-հայտի, ՄՈԳ-ը հաստատող տեղեկանքի, հիմնարար գիտելիքների ստուգման թեստի և հարցազրույցի արդյունքների ընդhանուր ամփոփման հիման վրա: Ընտրված 10 թեկնածուները կստանան միանվագ կրթաթոշակ 570000 հազար դրամի չափով, որպես ուսման վարձի ամբողջական փոխհատուցում:

Մանրամասն ինֆորմացիայի համար զանգահարել 010566375 հեռախոսահամարով  կամ գրել anel@polytechnic.am էլեկտրոնային հասցեին
Գործերն ընդունվում են՝ ՀԱՊՀ ընդունող հանձնաժողով՝ ՀԱՊՀ 3-րդ մասնաշենք 1-ին հարկ