Skip to main content

Գիտահետազոտություն

Գիտահետազոտությունը և նորարարությունը  կատարվում են լավ գործիքակազմ ունեցող լաբորատորիաներում:

ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐ

English Club-Անգլերեն լեզվի անվճար (առցանց) դասընթաց

ՀԱՊՀ, Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիներում գործող  Ստեղծարար միտք-Անգլերենի ակումբը  հայտարարում է 2020-2021 ուս․ տարվա անգլերեն լեզվի դասընթացի մեկնարկը: Դասընթացը տեղի կունենա առցանց։ Այն կվարի անգելերեն լեզվի C2 և ТЕFL միջազգային որակավորումներ ունեցող մասնագետ Քրիստինա Թորգոմյանը։ Դասընթացն անվճար է։

Մեկնարկը՝ 20.11.2020թ:

Տևողություն՝ 20 շաբաթ, շաբաթական երկու անգամ 90 րոպե տևողությամբ։

Գրանցման վերջնաժամկետը սույն թվականի նոյեմբերի 15-ը:

Դասընթացի մասնակցության համար կարող են դիմել ՀԱՊՀ ավագ դպրոցի, ՀԱՊՀ քոլեջի և ՀԱՊՀ-ի այն ուսանողները, որոնց անգլերենի իմացության մակարդակը համարժեք է B1 միջազգային մակարդակին։

Տեղերը սահմանափակ են: Դասընացի մասնակիցների ընտրությունը կիրականացվի լրացուցիչ թեստավորման արդյունքների հիման վրա։

Դասընթացին մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել հետևյալ հղումով`

https://docs.google.com/forms/d/1bIWdiFg9-v1UBhu-bWSB_rIk2JTMO97T1ZqLkeINbZg/

Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել (010) 566375 հեռախոսահամարով:

Անգլերենի ակումբը ստեղծվել և գործում է 2019թ-ից Բրիտանական խորհրդի «Ստեղծարար Միտք» Բարձրագույն կրթության ձեռներեցության ծրագրի շրջանակներում նպատակ ունենալով բարելավել ուսանողների անգլերեն լեզվի իմացությունը։