Skip to main content

Գիտահետազոտություն

Գիտահետազոտությունը և նորարարությունը  կատարվում են լավ գործիքակազմ ունեցող լաբորատորիաներում:

ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐ

ԲԱԳՐԵՎԱՆԴ 21

Ինժեներական քաղաքը, «Էլեկտրոնային սարքեր և չափիչ համակարգեր» բազային ամբիոնը, Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների (ANEL) և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի հետ համատեղ հայտարարում է  «ԲԱԳՐԵՎԱՆԴ 21»  ծրագրի հայտերի ընդունումը։

Ծրագիրն իրականացվելու է Ինժեներական քաղաքի՝ ժամանակակից սարքերով հագեցած ինժեներական միջավայրում։

Ծրագրի մեկնարկը՝ սույն թվականի փետրվարի 5-ից։

Ծրագրի մասնակցությունը անվճար է։

Ծրագրի տևողությունը՝ 6 ամիս։

Նկարագիրը՝ Ծրագիրը նախատեսված է 1-ին և 2-րդ կուրսերի ուսանողների համար և նպատակ ունի ծանոթացնել ինժեներական աշխարհին։ Ծրագիրը ներառում է տեխնիկա-տեխնոլոգիական տեսական գիտելիքների և գործնական հմտությունների ուսուցում՝ սարքավորումների և ծրագրային միջավայրերի, չափիչ սարքերի և համակարգերի կիրառմամբ։ Ծրագրի ընթացքում կիրականացվեն կիրառական նշանակության նախագծեր, որոնք կներկայացվեն ինժեներական ընկերություններին։

Ծրագրում ներգրավված կլինեն Ինժեներական քաղաքում գործող ընկերությունների մասնագետները։

Ծրագրին մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել մինչև ս.թ. հունվարի 31-ը լրացնելով հետևյալ հղմամբ հայտաձևը՝ https://bit.ly/35XdTYK:

Ծրագրի ավարտից հետո մասնակիցները կստանան վկայագրեր:

Շտապե'ք գրանցվել, տեղերը սահմանափակ են:

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել (010) 566375 հեռախոսահամարով կամ գրել anel@polytechnic.am էլեկտրոնային հասցեին: